Իմունիտետը պաշտպանում է մեր օրգանիզմը վիրուսներից և հիվանդություններից, բացի այդ, այն նաև կանխարգելում է այն միկրոօրգանիզմների հարձակումը, որոնք կարող են օրգանիզմ ներթափանցել սննդի միջոցով:
Իմունային համակարգը կազմված է օրգաններից և հյուսվածքներից, որոնք «համագործակցում» են, որպեսզի պայքարեն օտար մարմինների դեմ:
Թոքերը նույնպես չափազանց կարևոր դեր են կատարում, քանի որ դրանց հիմնական ֆունկցիան թթվածինը շնչելն ու պահելն է և քթով ածխաթթու գազն արտաշնչելը:
Fithacker կայքն առաջարկում է բնական ըմպելիք, որը կօգնի մաքրել թոքերում կուտակված լորձն ու, միևնույն ժամանակ, լավացնել իմունիտետի աշխատանքը:
Բաղադրություն
Վարսակը խառնեք կոճապղպեղով և ջրով: Ապա մի քանի րոպե եփեք խառնուրդը: Երբ խառնուրդը սառչի, ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը և թողեք մնա ամբողջ գիշեր: Ըմպելիքը պահեք սառնարանում՝ մեկ շաբաթից ոչ ավելի:
Ամեն առավոտ դատարկ ստամոքսին խմեք այս հյութից 30-40 մլ: Պրոցեդուրան կրկնեք 40 օր շարունակ, որպեսզի լավացնեք իմունային համակարգի աշխատանքը: Ապա 15 օր դադար տվեք և կրկնեք բուժումն արդեն 50-60 օր: