Իզուր չէ, որ շատ ժողովուրդների մոտ խուրման համարվում է սուրբ ուտելիք: Դրանց փոքր քանակը ոչ միայն կշտացնում է, այլ նաև օրգանիզմին պարգևում է անհամար քանակի օգուտ:
Օրական ուտելով ընդամենը 3 հատ խուրմա, դուք օրգանիզմին ապահովում եք գրեթե բոլոր պետքական միկրոտարրերով: Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս փոխարինել վնասակար կոնֆետները խուրմայով․ դրանք և համեղ են և օգտակար:
Ինչով է օգտակար խուրման
1. Մաքուր անոթներ
Խուրման իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Այն ոչ միայն օգնում է սրտի բնականոն աշխատանքին, այլև օժանդակում մաքրել աղտոտված անոթները: Դա իր հերթին կօգնի խուսափել սրտի հիվանդություններից:
2. Առողջ լյարդ
Խուրման օգնում է մաքրել լյարդը տոքսիններից, իջեցնում ցերոզի հավանականությունը, թեթևացնում լյարդի ֆիբրոզի նշանները՝ հիվանդության, որի ժամանակ լյարդի հյուսվածքները փոխվում են կոպիտ փորոքավորի:
3. Լավ տեսողություն
Պարզվում է, որ խուրման ավելի լավ է ազդում տեսողության վրա, քան գազարը, քանի որ այն իր մեջ պարունակում է ավելի մեծ քանակությամբ A վիտամին:
4. Առույգություն
Եթե դուք ցանկանում եք ձեզ զգալ առույգ և լի ուժերով, կերեք խուրմա: Ընդամենը 3 հատիկ խուրման ձեզ էներգիակպարգևի ամբողջ օրվա համար:
5. Նյութափոխանակություն
Խուրման հիանալի սնունդ է նյութափոխանակության համար, այն օգտակար է ստամոքսի խանգարումների ժամանակ: Այս մթերքը շատ կարևոր է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների և նույնիսկ՝ ստամոքսի քաղցկեղի ժամանակ:
6. Աֆրոդիզիակ
Արաբ կանայք արդեն դարեր շարունակ խուրման օգտագործում են որպես աֆրոդիզիակ: Մանրացնելով խուրման, նրանք ավելացնում են այն տղամարդու սուրճի մեջ: Դրանց մեջ կան շատ ամինաթթուներ, որոնք բարձրացնում են լիբիդոն և մեծացնում սեքսուալ դիմացկունությունը:
7. Գեղեցկության համար
Բարակ մազերի, չոր մաշկի, վաղ կնճիռների, ճաքճքած շրթունքների դեպքում պետք է ուտել խուրմա․ դրանից նույնիսկ դիմակ են պատրաստում:
Ավելի լավ է ընտրել կորիզով, մուգ և կնճռոտ խուրմա: Դրանք պետք է լինեն ամբողջական, փափուկ և անփայլ: