Կան մարդիկ, ովքեր շատ զգայուն են եղանակի փոփոխությունների նկատմամբ, եւ առավել հաճախ տառապում են գլխացավերով: medicinaportal.com-ը ներկայացնում է այդպիսի գլխացավը հաղթահարելու արդյունավետ մեթոդներ:
Մերսում
Գիտնականները վաղուց են ապացուցել, որ մերսումը լավ է ազդում մարդու օրգանիզմի վրա: Զարկերակային ճնշումը կարգավորելու համար պետք է դանդաղ շրջանաձև շարժումներով մերսել գլուխը՝ ծոծրակից աստիճանաբար դեպի ճակատ: Այդ գործընթացը մոտավորապես 5 րոպե է տևում: Կարելի է գոնե շաբաթական երկու անգամ մերսել` գլխացավերի նոպաները նվազեցնելու համար:
Ձգում
Գլուխը շարժել վերև-ներքև, հետո ձախ-աջ և վերջում` պտտաձեւ: Շարժումները չպետք է շատ արագ լինեն: Եթե գլխապտույտներ ունեք, այս շարժումները խորհուրդ չի տրվում:
Տաք կամ սառը թրջոցներ դնելը
Խփող ցավի դեպքում քունքերին սովորաբար սառը թրջոց են դնում: Ճնշող գլխացավի դեպքում խորհուրդ է տրվում տաք թրջոց դնել պարանոցի հետևի մասում: Այդ մեթոդն օգտակար է զարկերակային հիպերտենզիայով տառապող մարդկանց:
Կրճատել կոֆեին պարունակող մթերքների օգտագործումը
Կարելի է օրական 2 բաժակից ոչ ավելի սուրճ խմել: Հիպերտոնիկներին խորհուրդ չի տրվում չարաշահել դառը շոկոլադը, քանի որ դրանում պարունակվող կոֆեինը բարձրացնում է զարկերակային ճնշումը...##:
Ջուր խմել
Անհրաժեշտ է ամեն օր խմել 1,5-2 լ մաքուր ջուր:
Կարգավորել սնունդը
Հաճախակի գլխացավերով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում ներառել մթերքներ, որոնք մագնեզիում են պարունակում: Այս միկրոտարրը պարունակվում է թարմ կանաչու, լոլիկի, հատիկեղենի, ընկուզեղենի և վարսակի մեջ: Այդ մթերքները պարունակում են նաև վիտամին B6, որը մագնեզիումի հետ կարգավորում է վեգետատիվ նյարդային համակարգի աշխատանքը՝ այդպիսով նվազեցնելով եղանակային փոփոխությունների նկատմամբ օրգանիզմի արձագանքը: Գլխացավերի դեպքում արդյունավետ է նաև իմբիրը:
Բարերար մթնոլորտ ստեղծել
Շատ հաճախ գլխացավեր առաջանում են գերլարվածությունից: Ուստի անհրաժեշտ է աշխատանքյաին օրվանից հետո լիցքաթափվել: Հարկ է որոշ ժամանակով մոռանալ լարվածություն առաջացնող բոլոր մտքերը: Հանգստացնող երաժշտություն լսել, հեռանալ խնդիրներից, կոնտրաստային լոգանք ընդունեք, խուսափել տան անդամների հետ վեճերից: