loading...

Խնամեք պարանոցի մաշկը



Դիտումներ ` 378
Խնամեք պարանոցի մաշկը

Պարանոցի մաշկը, ինչպես և մարմնի մյուս հատվածները, լուրջ խնամքի կարիք ունի: Տարիքի հետ շատ կանայք նկատում են, որ պարանոցին ի հայտ են գալիս շրջանակներ, կնճիռներ, մաշկը կախվում է և գունափոխվում:

Սակայն այս ամենը չի կարող անհանգստացնել ձեզ, քանի որ գոյություն ունի մի բնական միջոց, որը պայքարում է պարանոցի մաշկի կնճիռների, գունափոխութունների և շրջանակների դեմ:

Դիմակը, որի մասին կխոսենք, պետք է քսել մաշկին շաբաթը մեկ անգամ:

 



Բաղադրություն

  • 2 թ/գ քրքումի փոշի
  • 3/4 բաժակ շաքարավազ
  • 3-4 կաթիլ թեյի ծառի կամ լավանդայի եթերային յուղ
  • 1/3 բաժակ բուսական յուղ
  • Վանիլ
  • Կեֆիր

Բոլոր բաղադրիչները խառնեք, և դիմակը պատրաստ է:

Կարող եք դիմակն օգտագործել առանց շաքարավազի՝ կախված պարանոցի մաշկի վիճակից:

Ստացված խառնուրդը քսեք պարանոցի մաշկին, թողեք մնա 20 րոպե: Ապա մերսող շրջանաձև շարժումներով լվացրեք դիմակը մաշկի վրայից:

Մաքուր դեմքին կեֆիր քսեք: Սա պարտադիր է, քանի որ քրքումի պատճառով մաշկը կարող է մի փոքր կարմրել, իսկ կեֆիրը կսպիտակեցնի այն:

loading...

Փակել