Կինը գործի բերումով պետք է մեկներ Իտալիա վերապատրաստման: Ամուսինը բերեց նրան օդանավակայան:
- Շնորհակալ եմ սիրելիս: Ի՞նչ բերեմ քեզ համար Իտալիայից:
Տղամարդը ժպտաց և ասաց.
- Իտալուհու:
Վերապատրաստումն ավարտելուց հետո կինը վերադարձավ հայրենիք: Ամուսինը օդանավակայանում դիմավորեց նրան և հարցրեց:
- Դե ինչ սիրելիս, ինչպե՞ս անցավ:
- Շատ լավ:
- Իսկ ի՞նչ եղավ իմ նվերը:
- Ի՞նչ նվեր,- զարմացավ կինը:
- Դե որ իտալուհի էի ուզել քեզանից:
- Ախ հիշեցի: Դե ես արեցի այն, ինչ կարող էի... Մնում է սպասել 9 ամիս, որպեսզի իմանանք աղջիկ է, թե ոչ:
Աղբյուր՝ Bestinfo.Am