loading...

Ոսկե դիմակ` աչքերի տակի շրջանների համար



Դիտումներ ` 2245
Ոսկե դիմակ` աչքերի տակի շրջանների համար

Այս դիմակը միանգամից հանում է հոգնածության հետքերը: Բաղադրատոմսը հասել է Հնդկաստանից, որտեղ քրքումը օգտագործում են ոչ միայն որպես համեմունք, այլ նաև գեղեցկանալու միջոց:

 

Դիմակի մեջ քրքումը բացացնում է մաշկը և երիտասարդացնում է այն: Բացի այդ, այս դիմակն իր մեջ սոդա է պարունակում, որը խթանում է արյան շրջանառությունը:

 

Այս խառնուրդի քսելուց հետո թեթև կարմրություն կարող է լինել արյան ներհոսքի պատճառով, սակայն մեկ ժամից դա կանցնի, իսկ մաշկը կունենա հիանալի տեսք:

Դիմակ աչքերի տակի հատվածի համար․

Անհրաժեշտ են․

- 0,5 ճաշի գդալ քրքում
- 1 ճաշի գդալ սոդա
- 2 կաթիլ կիտրոնի հյութ։

Պատրաստման և օգտագործման եղանակը․

Խառնեք բոլոր այս բաղադրիչները: Եթե ձեր մաշկը զգայուն է, փոխարինեք կիտրոնի հյութը տոնիկով կամ ջրով:

Քսեք դիմակը աչքերի տակ և թողեք 15 րոպե: Լվացվեք սառը ջրով և քսեք խոնավեցնող կրեմ:

Դրական արդյունք ստանալու համար այսպիսի դիմակը բավական է քսել երեք օրը մեկ անգամ: Մանր կնճիռները կհարթվեն, մաշկը կբացվի և աչքերի տակի պարկերը կվերանան:


loading...

Փակել