Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդու օրգանիզմը 60-80% կազմված է ջրից: Սակայն մեզանից քչերի մտքով է անցել, թե որքան կարևոր է պահպանել այդ ջրային հաշվեկշիրը:
Ավելի հաճախ մենք խմում ենք ջուր, երբ ծարավանում ենք, սակայն դա այդքան էլ ճիշտ մոտեցում չէ:
Գոյություն ունեն նաև լրացուցիչ գործոններ, որոնք պահանջում են ավելացնել ջրի օգտագործումը:
Շոգ եղանակը
Ամառվա տապին ցանկալի է ավելացնել 1-2 բաժակ ջուր ձեր օրական չափաբաժնին
Մրսացության դեպքում
Մեծ քանակությամբ գոլ հեղուկը նպաստում է շուտ ապաքինմանը և հանում է տոքսինները օրգանիզմից
Հղիություն
Այս դեպքում պետք է օրական չափաբաժնին ավելացնել ևս մեկ բաժակ ջուր: Հիշեք, այս ժամանակաշրջանում օրգանիզմը լավ նյութափոխանակության կարիք ունի:
Պետք է նշել, որ թեյը, սուրճը, հյութերը և քաղցր ջուրը չեն մտնում ջրի օրական չափաբաժնի հաշվարկի մեջ: Օրգանիզմի ջրային հաշվեկշիռը պահպանելու համար պետք է խմել մաքուր ջուր:
Խորհուրդ չի տրվում նաև օգտագործել գազավորված ըմպելիք, քանի որ դրանք լրացնում են ստամոքսի տարածքը և ստեղծում հագեցվածության զգացողություն, ինչի հետևանքով ջուր խմելու քանակը կրճատվում է:
Այսօր գոյություն ունեն շատ հավելվածներ, որոնք ձեզ կարող են հիշացնել ջրային հաշվեկշիռը պահպանելու մասին (WaterCheck, Watermania, Hydro, WaterBalance): Ներբեռնեք դրանք ձեր հեռախոսի մեջ և երբեք չեք մոռանա ջրի օրական չափաբաժինը լրացնելու մասին:
Այս աղյոսակում ներկայացված է, թե որքան է հարկավոր ջուր խմել՝ ըստ ձեր ունեցած քաշի: