loading...

Մասնագետ. Որն է ամենատարածված սեռական խնդիրը կանանց շրջանում. ինչպես է այն անդրադառնում կյանքի որակի և առողջության վրա



Դիտումներ ` 622
Մասնագետ. Որն է ամենատարածված սեռական խնդիրը կանանց շրջանում. ինչպես է այն անդրադառնում կյանքի որակի և առողջության վրա

Կանանց մոտ սեռական խնդիրներն ավելի շատ են տարածված քան ընդունված է կարծել: Ցանկության բացակայության և օրգազմի հետ կապված խնդիրների հետ կինը կարող է բախվել ցանկացած տարիքում: Սեքսոլոգիական հետազոտություններից մեկի արդյունքների համաձայն՝ աշխարհում ամեն երրորդ կնոջ մոտ բացակայում է սեռական ցանկությունը, ամեն չորրորդ կնոջ մոտ կան օրգազմի հասնելու հետ կապված դժվարություններ և ամեն հինգերորդը՝ բողոքում է հեշտոցի չորությունից:

Հայաստանում ըստ դիմելիության առաջին տեղում վագինիզմ կոչվող հոգեսեռական խնդիրն է: Սա առողջական խնդիր է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցամուտքի մկանների ակամա կծկում և անհնարին է դառնում ներթափանցումը հեշտոց: Այս մասին Aroxj.am-ի հետ զրույցում հայտնեց բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը: Նրա խոսքով, սակայն, ամենատարաժված խնդիրը վագինիզմը չի կարելի համարել. ավելի շատ տարածված է կանանց սեռական ցանկության բացակայությունը՝ սեռական գրգռման և հաճույքի հետ կապված խնդիրների պատճառով.

Նարինե Ներսիսյան, բժիշկ-սեքսոլոգ-Այս դեպքում կանայք չեն դիմում մասնագետին, քանի որ չեն գիտակցում, որ դա խնդիր է և լուրջ առողջական հետևանքների է հանգեցնելու: Անգամ եթե գիտակցում են, լուրջ չեն վերաբերվում, քանի որ համարում են, որ այդ խնդրով կարելի է շարունակել ապրել: Նրանք պարզապես հարմարվում են իրենց այդ վիճակին: Աղքատ երկրներում կյանքի որակի հետ կապված հարցերը երբեք առաջնային չեն եղել, քանի որ ավելի լուրջ խնդիր կա՝ գոյապահպանության խնդիր:

Խոսելով խնդրի առաջացման պատճառների մասին, Նարինե Ներսիսյանը նշեց, որ գլխավոր խթանիչը սեռական ինքնություն չճանաչելն է: Կանայք իրենց սեռային զգացողությունների և ապրումների մասին պատկերացում են կազմում` ելնելով հասարակական գիտակցության մեջ շրջանառվող և մատուցվող արժեքներից, մեխանիկորեն վերցնում են այդ պատկերացումները և իրենց ամբողջ կյանքի ընթացքում ենթարկվում դրանց՝ դառնալով այդ ամենի զոհը:


loading...

Փակել