Marketium.ru կայքը գրում է, որ վերջերս հրապարակվել են հետազոտությունների արդյունքները, որոնց ընթացքում գիտնականները վերլուծության են ենթարկել ծննդյան ամսի ազդեցությունը մարդու առողջության վրա։ Հետազոտության մասնակցել է 1.75 մլն մարդ, որոնք ծնվել են 1900-2000-ական թթ.։ Ըստ այդ հետազոտության՝ նվազագույնը 55 հիվանդություններ ուղղակիորեն կապված են մարդու ծննդյան ամսի հետ։
Հետազոտությունն անցկացնողներին հատկապես զարմացրել է այն հանգամանքը, որ ծննդյան ամսի միջոցով կարելի է բնորոշել ոչ միայն մարդու անձը և բնավորությունը, այլև հիվանդություններ ունենալու հավանականությունը։
• Հունվար ամսին ծնված անձանց կարելի է դասել երջանիկների շարքին։ Առավել հաճախ նրանց անհանգստացնում են սրտխառնոցն ու փսխումը։
• Փետրվարին ծնված անձանց հաճախ են խայթում միջատները։
• Մարտ և ապրիլ ամիսներին ծնված անձինք, կարելի է ասել, երջանիկ են։ Առողջության հետ կապված հաճախակի հանդիպող խնդիրը կապտուկների առաջացումն է։
• Մայիսին ծնված մարդկանց շրջանում մեծ է ռեսպիրատոր պաթոլոգիաների և վարակների զարգացման հավանականությունը։
• Հունիսին ծնված անձանց շրջանում մեծ է վեներոլոգիական հիվանդություններ ունենալու հավանականությունը։
• Սեպտեմբերին ծնված անձինք հաճախ են անգինա, սրտի և կարդիոմիոպաթիայի խնդիրներ ունենում։
• Հոկտեմբերին ծնված անձինք, ըստ ստացված արդյունքների, հակված են սրտի հետ կապված խնդիրների։
• Նոյեմբերին ծնված անձանց շրջանում մեծ է սրտի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը։ Նրանք կարող են տառապել նաև թոքերի և բրոնխների հետ կապված հիվանդություններից։
Եթե ցանկում չեք գտել այն ամիսը, որի ընթացքում ծնվել եք, նշանակում է՝ այս հետազոտությունն անցկացրած անձինք դեռևս բավարար վկայություններ չեն կարողացել հավաքել, որոնք թույլ կտան խոսել հավանական հիվանդությունների տեսակների մասին։ Այդ ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են։ Մի վախեցեք, եթե ցանկում գտել եք ամիսը, որի ընթացքում ծնվել եք, և կարդացել եք վախեցնող հիվանդության մասին։ Խոսքն ընդամենը հավանականության մասին է։