loading...

Վարսակի ջուրը մաքրում է օրգանիզմը



Դիտումներ ` 367
Վարսակի ջուրը մաքրում է օրգանիզմը

Վարսակի ջուր պատրաստելը բավականին հեշտ է: Ձեզ անհրաժեշտ է մաքրած վարսակ և թեփով վարսակ (овес с шелухой), հավասար չափաբաժիններով խառնեք այս երկու տեսակի վարսակները: Մաքրած վարսակը կարող եք նաև աղալ: Ստացված խառնուրդի  3ճ/գ-ի վրա լցրեք  0.5լ ջուր: Հասցրեք եռման ջերմաստիճանի, ապա կրակը ցածրացրեք:

Ցածր կրակի վրա եփեք 15-20 րոպե, ապա  թողեք մի փոքր սառչի: Ստացված խառնուրդը քամեք թանզիֆի (марля) միջոցով: Վարսակի ջուրը պատրաստ է:

Այս ջուրն ամրացնում ու երիտասարդացնում է օրգանիզմը, կարգավորում է նյութափոխանակությունը:  Վարսակի ջուրը պետք է խմել այն ժամանակ, երբ ծարավում եք: Կարող եք նաև օրական 2 բաժակ խմել:

 



Անմիջապես կզգաք տարբերությունը. Էներգիայի հոսք, օրգանիզմը կսկսի աշխատել առանց շեղումների:

Հնարավոր է՝ վարսակի փնտրտուքների վրա որոշ ժամանակ ծախսեք, բայց արդյունքն արժե դրան, քանի որ վարսակը բնական և արդյունավետ միջոց է, որը կարգավորում է օրգանիզմի աշխատանքը:

loading...

Փակել