loading...

7 ֆանտաստիկ վարժանք՝ մեջքը ուղղելու և ցավերից մեկընդմիշտ ազատվելու համար



Դիտումներ ` 684
7 ֆանտաստիկ վարժանք՝ մեջքը ուղղելու և ցավերից մեկընդմիշտ ազատվելու համար

 
 

             Վարժանք 1


Պառկեք մեջքի վրա և ծնկից ծալեք աջ ոտքը։ Ապա ձգեք ձախ ոտքը և ամբողջովին բացեք։ Բռնեք այդ ոտքեը և ձգեք դեպի որովայնը։ Այպես արեք 2 մոտեցում, 30 վայրկյան շարունակ՝ երկու ոտքի համար էլ։

 

       Վարժանք 2

Պառկեք մեջքի վրա և ծնկից ծալեք 2 ոտքերը։ Բռնեք մի ոտքը ծնկի մասից և ձգեք դեպի որովայնը։ Այսպես արեք 2 մոտեցում, 20 վայրկյան՝ երկու ոտքի համար էլ։

 

       Վարժանք 3

Պառկեք մեջքի վրա և ձգեք աջ ձեռքի դեպի աջ կողմ։ Պազեք ձախ ոտքը և փորձեք ձգել աջ ոտքը դեպի ձախ կողմ։ Այսպես արեք 2 անգամ, 20 վայրկյան՝ 2 կողմի համար էլ։

 

       Վարժանք 4

Պառկեք մեջքի վրա և ծնկից ծալեք ձախ ոտքը։ Ապա աջ ոտքը դրեք նկարում ցուցադրված եղանակով։ Հետո ձեռքերով ձգեք ոտքերը դեպի որովայնը։ Այսպես արեք 2 անգամ, 30 վայրկյան՝ 2 ոտքի համար էլ։

 

       Վարժանք 5

Հենվեք հատակին աջ ոտքի ծնկով և կիսածալված դիրքով դրեք ձախ ոտքը։ Այս դիրքը պահել 30 վայրկյան և կրկնեք վարժությունը մյուս ոտքով՝ նույնպես 30 վայրկյան։

 

       Վարժանք 6

Պառկեք աջ կողմի վրա և ծնկից ծալեք ձախ ոտքը` բռնելով այն ստորին հատվածից։ Զգուշորեն ձգեք այդ ոտքը դեպի ետ։ Ուշադիր եղեք, որ մեջքը ուղիղ պահեք։ Այս դիրքը պահեք 30 վայրկյան շարունակ, ինչից հետո կրկնեք նույնը մյուս ոտքր համար։

 

       Վարժանք 7

Կանգնեք սեղանից ձեռքերի հեռավորության վրա։ Ծալեք մեջքը մինչև ձեռքերով կկարողանաք դիպչել սեղանի եզրին։ Պահեք այս դիրքը 10 վայրկյան, ինչից հետո կանգնեք և կողային ձգումներ արեք՝ մի կողմից մյուսը։


loading...

Փակել