1. Առաջին պահպանակը, որը ստեղծվել է 1640թ., գտնվում է Ավստրիալիայի թանգարանում: Պահպանակը պատրաստվել էր Շվեդիայում խոզի ստամոքսից: Այն օգտագործելուց առաջ թրջում էին տաք կաթով՝ ախտահանելու նպատակով:
2. Ըստ հաշվարկների՝ սիրահարների օրը ԱՄՆ-ում յուրաքանչյուր րոպեում օգտագործվում է 87 պահպանակ:
3. Պահպանակներն անվտանգութան նպատակով օգտագործելու համար առաջին ագնամ խորհուրդ էին տալիս գերմանացի զինվորներին: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն և Անգլիան միակ երկրներն էին, որոնք իրենց զինվորներին չէին ապահովում պահպանակներով: Պատերազմի ավարտին ամերիկյան բանակում գրանցվեց սեռավարակների՝ սիֆիլիսի և հոնորեայի 400 000 դեպք:
4. Պահպանակի մեջ կարող է տեղավորվել մոտ 4 լիտր հեղուկ:
5. Անգլերեն «scumbag» արտահայտությունը, որն օգտագործում են տականք իմաստով, իրականում նշանակում է սերմնահեղուկով լի պահպանակ:
6. 16-րդ դարում պահպանակները սկսել են պատրաստել վուշից:
7. Դանիացիները պահպանակ բառը գրում են հետևյալ կերպ՝ «Svangerskabsforebyggendemiddel».
8. Ամենաթանկ պահպանակները վաճառվում են Իռլանդիայում: Մեկ տուփն այստեղ վաճառվում է 18 դոլարով: Իսկ ամենաէժան պահպանակները վաճառվում են Շանհայում:
9. Պահպանակ կրող մարդուն պատկերող ամենահին նկարը գտնվում է Ֆրանսիայում. այն 12 000-15 000 տարեկան է:
10. Պահպանակները բժշկական հակացուցմումներ չունեն: Ժամանակակից նյութերը, որոնցով պատրաստվում են պահպանակները, անվտանգ են և համապատասխան նույնիսկ ամենազգայուն սեռական օրգաններին: