loading...

Ուշադրություն զորակոչիկներին. Որ դեպքերում զորակոչիկը կարող է օգտվել տարկետման իրավունքից



Դիտումներ ` 1119
Ուշադրություն զորակոչիկներին. Որ դեպքերում զորակոչիկը կարող է օգտվել տարկետման իրավունքից

Օրենքով սահմանված կարգով 18 տարին լրացած զինակոչիկները հնարավորթյուն ունեն հետաձգել իրենց պարտադիր զինվորական ծառայությունը՝ տարկետման միջոցով: Զորակոչիկին տարկետման հնարավորություն օրենքը տալիս է մի քանի պատճառներով՝ համաձայն Զինապարտության մասին ՀՀ օրենքի: 
Նշենք, որ զինապարտությունը ՀՀ պաշտպանությանը մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է: Զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև իգական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն զինվորական մասնագիտություն կամ անցել են զինվորական ծառայություն:
Քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է` Զինվորական հաշվառումը, ծառայության նախապատրաստությունը, զորակոչը և զինվորական ծառայությունը, պահեստազորում գտնվելը:
«Սոցիալական իրավունք» շարքն այսօր անդրադառնում է «Զինապարտության մասին » ՀՀ օրենքին՝ ներկայացնելով և մեկնաբանելով ընտանեկան դրության բերումով զորակոչիկի ունեցած արտոնությանը, որով նա կարող է հետաձգել զինծառայության զորակոչվելը ժամանակավորապես (սույն օրենքի մյուս կետերին ծանոթացեք մեր հաջորդ հրապարակումներում):
Ընտանեկան դրության բերումով՝ օրենքը սահմանում է մի քանի սկզբունք և պայման, որոնց պարագայում 18 տարին լրացած զինակոչիկը կարող է տարկետում ստանալ: Իսկ տարկետում զորակոչիկին տրվում է մինչև նրա 27 տարեկան դառնալը: Եթե մինչև 27 տարեկան դառնալը նա չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ ազատվում և հաշվառվում է պահեստազորում:

 



Նշենք, որ ՝ օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերումով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշումն ընդունում է նաև Պաշտպանության նախարարը` հանրապետական զորակոչային հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում: 
Որ դեպքերում զինակոչիկը կարող է օգտվել տարկետման իրավունքից
1. եթե ունի անաշխատունակ հայր և մայր
կամ
2. միայնակ հայր կամ մայր, որն անաշխատունակ է և ընտանիքը չունի այլ զավակ, որը կլինի աշխատունակ, ու չի գտնվի պարտադիր զինվորական ծառայության մեջ 
Որ դեպքում է ծնողը համարվում անաշխատունակ 
Անաշխատունակ ծնող համարվում է ՝ 
ծերության կենսաթոշակ ստացող հայրը և մայրը
առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող հայրը և մայրը
դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը: 
Տարկետման իրավունքից զորակոչիկը կարող է օգտվել նաև հետևյալ դեպքերում
1. զորակոչիկը, ում երեխան մեծանում է առանց մոր (երբ կինը մահացած է )
2. զորակոչիկը, ով ունի 2 և ավելի երեխա., առաջին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կին:
3. զորակոչիկը, ով ունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված մինչև 18 տարեկան հարազատ քույր/եղբայր և դա այն դեպքում, երբ ընտանիքում չկա աշխատունակ այլ անձ, ով կհամարվի ընտանիքի անդամ:
4. զորակոչիկը, որի կինն ունի վեցամսյա հղիություն՝ 2-րդ երեխայով կամ առաջին ծննդաբերության դեպքում զույգ երեխայով: 
5. զորակոչիկը, ում մինչև զորակոչային տարիքի հասնելը՝ առնվազն 5 տարի որդեգրված է եղել և դրա մասին հավաստող փաստաթղթեր կան 
6. զորակոչիկը, ում ծնողներն ամուսնալուծվել են առնվազն 5 տարի առաջ և առկա են սույն հոդվածով նախատեսված պայմանները հավաստող փաստաթղթերը
 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ . Այն զինծառայողները, ովքեր պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ձեռք են բերում վերը նշված պայմաններից որևէ մեկը՝ վաղաժամկետ ազատ են արձակվում ՀՀ զինված ուժերից` 1-ամսյա ժամկետում:
Հաջորդիվ կներկայացնենք հրապարակում այն մասին, թե առողջական որ խնդիրների դեպքում է նաև զորակոչիկին տրվում տարկետման իրավունք և ինչ ժամկետներով:
Հարգելի շահառուներ, Ձեր իրավունքն իրացնելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք զանգահարել՝ ( +374) 93 63 06 93 համարին կամ գրել Էլ. փոստին ՝ [email protected]
Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը


loading...

Փակել