Գործատուներն այդ աշխատանքային գրքույկները պետք է ներկայացնեն համապատասխան լիազոր մարմին: «Այդ լիազոր մարմինը պետք է բոլոր աշխատանքային գրքույկները սկանավորի ներառի տեղեկատվական համակարգ: Լիազոր մարմին է սահմանված Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Եթե մենք պատկերացնում ենք, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ապա ակնհայտ է, որ սա բավական լուրջ ծանրաբեռնվածություն է լինելու ծառայության վրա»,- ասել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը: