loading...

Ուշադիր եղեք. եթե ապուր եփելիս մեծ քանակով փրփուր է առաջանում…



Դիտումներ ` 4094
Ուշադիր եղեք. եթե ապուր եփելիս մեծ քանակով փրփուր է առաջանում…

Սովորաբար մսի վրա սառը ջուր ենք լցնում, սպասում, որ այն եռա, և սկսում ենք հեռացնել փրփուրը։ Fithacker.ru կայքը գրում է, որ եփելու ընթացքում ապուրի երեսին հայտնվող փրփուրը սպիտակուց է։ Սառը ջրով եռացնելու դեպքում լուծվող սպիտակուցներն ու հանքային աղերն անցնում են ջրի մեջ, իսկ տաք ջրով եռացնելու դեպքում մնում են մսի մեջ։ Մի շտապեք հեռացնել փրփուրը. դա սննդային արժեք ունի և անհրաժեշտ է ապուրի հաճելի համի համար։ Որպեսզի փրփուրը չվնասի ապուրի տեսքը, կարող եք տարայի մեջ սոխ գցել։ Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ փրփուրը կարող է լինել սպիտակ և սև. սևն արյունն է, և այն հեռացնելու ընտրությունը ձերն է։

 



Մի քանի խորամանկություն՝ ապուր եփելու համար

1. Եթե շատ աղ եք ավելացրել, թանզիֆի մեջ լցված բրինձ ավելացրեք։

2. Պետք է հիշել, որ ուժեղ կրակի վրա եփելու պայմաններում միսն ավելի համեղ կլինի, քան ապուրը, իսկ ցածր կրակի պայմաններում եփելու դեպքում ապուրն ավելի համեղ կլինի։

3. Մսով ապուր պատրաստելու դեպքում աղ պետք է ավելացնել միսը պատրաստ լինելուց 30 րոպե առաջ, եթե ձկով եք պատրաստում, ապա աղ անհրաժեշտ է ավելացնել եփելու սկզբում. եթե սնկով ապուր եք պատրաստում, ապա աղ պետք է ավելացնել պատրաստ լինելուց րոպեներ առաջ։

4. Եթե փրփուրն իջել է ապուրի հատակը, ապա անհրաժեշտ է մեկ բաժակ սառը ջուր ավելացնել, իսկ երբ փրփուրը բարձրանա, անհրաժեշտ է հեռացնել այն։

5. Հիշեք այն մասին, որ սառը ջուրը վատացնում է ապուրի համը, իսկ եռացրած ջուրը՝ ոչ։

6. Մսով ապուրի համը կլավանա, եթե եփելու ավարտին ապուրի մեջ մի փոքր սխտոր ավելացնեք։

loading...

Փակել