Հատուկ սննդակարգի հետևելը չափազանց դժվար գործընթաց է, սակայն եթե ցանկանում եք հասնել զգալի արդյունքների, ապա հետևեք մեր առաջարկած հատուկ սննդակարգին:
Blog.1in.am-ը ներկայացնում է հատուկ սննդակարգ, որի ընթացքում կարող եք ազատվել մինչև 6 կիլոգրամ քաշից:
- 1-ին օր. Հնդկացորեն՝ ջրի մեջ (շոգեխաշած, առանց աղի), կաթ, կանաչ թեյ
- 2-րդ օր. 500գ կաթնաշոռ, կանաչ խնձոր (ցանկալի է խաշած վիճակում)
- 3-րդ օր. Բրինձ, 1,5 լ լոլիկի հյութ (առանց աղի)
- 4-րդ օր. 400 գ ձուկ, կանաչ բանջարեղեն
- 5-րդ օր. Կրկնում ենք առաջին օրվա սննդակարգը
- 6-րդ օր. 300 գ միս (նախընտրելի է հորթի միս), կանաչ բանջարեղեն
- 7-րդ օր. 6 բաժակ մեղրով թեյ
- 8-րդ օր. 1,5 լ կեֆիր
- 9-րդ օր. 1,5 լ լիմոնով հանքային ջուր (առանց գազի)
- 10-րդ օր. Վարսակի շիլա և մրգեր
Այսպես 10 օրվա ընթացքում կարող եք ազատվել 5-6 կիլոգրամ քաշից: