loading...

Թութքի բուժման 10 ժողովրդական միջոց



Դիտումներ ` 1133
Թութքի բուժման 10 ժողովրդական միջոց

Թութքը հետանցքի ամենատարածված հիվանդություններից է, որը  հիմնականում  դրսևորվում է թութքային հանգույցների ախտաբանական մեծացման, ցավի,  հետանցքային ուղուց դրանց արտանկման ու արնահոսության տեսքով:


Եթե հիվանդությունը բարդացած չէ, ապա այն կարելի է բուժել ժողովրդական միջոցներով, սակայն մինչ այդ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:


1.  Թութքի ժամանակ հետանցքի շուջ քսում են  վաղենակի ու ոսկե բեղի(золотого уса) խարնուդից պատրաստված սառը լուծույթ:  Հարկավոր է 4 կաթիլ վաղենակի ու 3 կաթիլ ոսկե բեղի թուրմ: Թուրմի պատրաստման համար հարկավոր է ոսկե բեղի 1-ից 2 տերև  մանրացնել ու լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու թողնել թրմվի 40 րոպե:


2. Բավականին արդյունավետ է նաև ոսկե բեղի թուրմը, որը նախատեսված է ներքին ընդունման համար: Թուրմը ընդունում են օրական 2 անգամ,  ուտելուց 40 րոպե առաջ, մեկական թեյի գդալով, կուրսը նախատեսված է 10 օրվա համար:


3.  Մեկ այլ ոսկե բեղով բաղադրատոմս ևս, որի բուժման կուրսը նախատեսում է 7 օր: Այն հարկավոր է խմել օրական 3 անգամ  ուտելուց 1 ժամ առաջ, մեկական թեյի գդալից: Թուրմի պատրաստման համար հարկավոր է  կես լիտր օղու մեջ լցնել 17 հանգույց ոսկե բեղ:

 

 

4. Կաթի մեջ  շոգեխաշած սոխի օգտագործումը:  Կաթսայի մեջ լցնել 3 լիտր կաթ  ու նրա մեջ դնել 5 հատ սոխ ու ամուր փակել կափարիչով, դնել վառարանի մեջ ու  շոգեխաշել 30-ից 40 րոպե: Կաթսան հանել, կափարիչը փոխել ու վրան դնել փայտե հարմարանք, որի կենտրոնական հատվածում անցքեր լինեն, նստել կափարիչի վրա 5-ից 10 րոպե: Պրոցեդուրան հարկավոր է կրկնել  օրական 3-ից 5 անգամ: Այն համարվում է ներքին թութքի բուժման  անփոխարինելի միջոց:

 


5. Հում կարտոֆիլի տեղային օգտագործում: Հում կարտոֆիլից կտրատել 7 սմ-ից ոչ փոքր մոմիկ՝ բութ մատի հաստությամբ : Մոմիկը տեղադրել հետանցքում այնպես, որ այն ամբողջությամբ ներս մտնի: Պրոցեդուրան կատարում են քնելուց առաջ, իսկ առավոտյան մոմիկը հարկավոր է հանել:


6. Օրական 3 անգամ, ուտելուց առաջ խմել  2 ճաշի գդալ  արոսենու հյութ: Կուրսը նախատեսում է 10 օր:


7. 10 օր շարունակ ընդունել սրոհունդի եփուկ, օրական 4 անգամ՝ ¾ բաժակի չափով:


8. Թութքի դեպքում հարկավոր է հնարավորինս շատ հում քերած գազար օգտագործել, իսկ քնելուց առաջ խմել 1 բաժակ տաք ավելուկի թուրմ:


9. 1 լիտր եռացրած ջրի մեջ լցնել հազարատերևուկի 30 գրամ  խոտ ու   խմել որպես թեյ:


10. Դեղատնային  երիցուկի ծաղիկներ 25 գրամ, խատուտիկ 25 գրամ, վաղենակի տերևներ 25 գրամ: Այդ խարնուրդից 2 ճաշի գդալ լցնել  0.5 լիտ եռացրած ջրի մեջ թողնել թրմվի 6 ժամ, նորից եռացնել 5-ից 7 րոպե , քամել  ու կիրառել որպես հոգնա:

 


loading...

Փակել