loading...

Սա իմանալուց հետո այլևս երբեք թեյի օգտագործված փաթեթները դեն չեք նետի...



Դիտումներ ` 1646
Սա իմանալուց հետո այլևս երբեք թեյի օգտագործված փաթեթները դեն չեք նետի...

Շատ մարդիկ առավոտյան տանից դուրս գալիս թեյ են խմում ու հետո նոր դուրս գալիս: Առավոտյան թեյը շատ օգտակար է: Թեյի փաթեթը շատ հարմար է՝ պատրաստում ես, ըմպում ու դեն նետում... Չնայած ոչ, դեն նետել պետք չէ: Պարզվում է, որ թեյի օգտագորխված փաթեթները կարող են մի քանի դեպքերում շատ օգտակար լինել: 

1. Հոտի կարգավորիչ

Թեյի փաթեթի կարևոր հատկություններից է տհաճ հոտերից ազատումը: Այն կարող եք նույնիսկ օգտագործել կոշիկի հոտը վերացնելու համար: Ուղղակի դրեք օգտագործված թեյի փաթեթը չոր վիճակում կոշիկի մեջ, մտցրեք ինչև խորքը ու թողեք ամբողջ գիշեր:

 

2. Թարմության  պահապան

Թեյի փաթեթը դնելով պահարանի կամ սառնարանի մեջ, այնտեղ կպահպանեք թարմությունը և կազատվեք տհաճ հոտերից: 

3. Մաքրիչ հատկություն 

Եթե աման լվանալու հեղուկը վերջացել է, ապա կարիք չկա շտապելու խանութ: Ուղղակի պետք է արդեն օգտագործված թեյի փաթեթները լցնել լիքը լվացարանի մեջ: Քիչ ժամանակ հետո ամանները հեշտությամբ կմաքրվեն: 


loading...

Փակել