loading...

Տեսեք թե ինչ ե կատարվում Վանաձորում



Դիտումներ ` 321
Տեսեք թե ինչ ե կատարվում Վանաձորում

Դեռ օրը չսկսած Վանաձորն աչքի ընկավ միանգամից մի քանի դեպքերով: Xohanoc.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախ կեսգիշերին մոտ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Դավիթ Քոչարյանը, ում վիճակը մինչ այս պահը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հրազենային պարկուճը խոցել ու մնացել է տղայի պարանոցի մեջ: Մեզ հայտնի դարձավ, որ 27-ամյա տղան տարիներ առաջ՝ 2008թ-ին Վանաձորի զինվորական կոմիսարիատի մոտակայքում՝ Դիմաց թաղամասում, հրազենով մարդ է սպանել, ինչի հետևանքով 8 տարի դատապարտված է եղել ազատազրկման: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրավապահները փնտրում են երիտասարդ տղային կրակողին: Վանաձորում տարածված խոսակցությունների համաձայն՝ տղայի վրա կրակել են սպանվածի ընկերները՝ այդ կերպ լուծելով իրենց վրեժը: Հատկանշական է, որ Քոչարյանին կրակել են այն վայրում, որտեղ վերջինս մարդ էր սպանել: Խանութ է պայթել Կեսգիշերին մոտ մեկ այլ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորի կրկին «Դիմաց» կոչվող թաղամասում: Ժամը 01:00-ի սահմաններում պայթյուն է որոտացել Vip Market մթերային խանութում, ինչի արդյունքում վնասվել է խանութի գույքն ու ապակիները: Շրջանառվող լուրերի համաձայն՝ խանութը դիտավորյալ են պայթեցրել: Թե ինչ կապ ունի սպանության դեպքը պայթյունի հետ՝ դժվար է ասել: Նկատենք, որ մեկ այլ վարկածով՝ խանութը ոչ թե պայթեցրել են, այլ ջեռուցման համակարգն է պայթել: Կին է ցրտահարվել Վանաձորին հարակից Գուգարք գյուղում առավոտյան կնոջ դի են հայտնաբերել ձյան մեջ ընկած: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները ֆիքսել են կենսաբանական մահ: 1931թ-ին ծնված Ռոզա Մխիթարյանը Գուգարք գյուղի բնակիչ էր: Ըստ ճանաչողների՝ տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Վանաձորում խաչմերուկ անցնելը կարող է վերջինը լինել Վանաձորում տեղացած առատ ձյունը շարունակում է կաթվածահար վիճակում պահել մարզկենտրոնի փողոցները: Xohanoc.am-ի Լոռու թղթակցի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքացիները Տիգրան Մեծ-Նժդեհ խաչմերուկը անցնում մեծ դժվարությամբ: 


 



Նրացից շատերը պարզապես ընկել են գետնին՝ ստանալով վնասվածքներ: Խաչմերուկում քաղաքացիների անցնելն ու մեքենաների ընթացքը կարգավորել են ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի երրորդ հատուկ սպայական ջոկի ծառայողները: 

 

Քաղաքապետարանի աշխատակիցները ժամեր անց են միայն վերացրել սառույցը: Չնայած քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքներին՝ Վանաձորի փողոցները շարունակում են վտանգավոր մնալ ոչ միայն երթևեկության, այլ նաև հետիոտների համար: Ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին է միացել նաև Լոռի Ջրմուղ կոյուղի ընկերությունը՝ իր ողջ տեխնիկայով: 

Դիտեք տեսանյութը ՝



loading...

Փակել