Գիտնականները հայտնում են, որ կանայք, ովքեր հաճախ են սնվում յուղոտ ձկներով, առավել պաշտպանված են սրտային հիվանդություններից:
Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ ձկնեղենով հարուստ սննդակարգը կարող է 90 տոկոսով նվազեցնել սրտային հիվանդությունների և կաթվածի վտանգը:
Ավանդական բժշկությանը հայտնի էր ձկների կարևոր նշանակությունը մարդկանց առողջության համար, բայց այս նոր հետազոտությունը պարզել է, որ այն առավել առողջարար է երիտասարդ տարիքի կանանց համար:
Հետազոտությանը մասնակցել են 15-49 տարեկան 49.000 դանիացի կանայք, որոնց առողջական վիճակին հետևել են 8 տարիների ընթացքում:
Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր ընդհանրապես չեն կերել ձուկ կամ շատ հազվադեպ են կերել, 90 տոկոսով ավելի շատ են սրտային խնդիրներ ունեցել, քան նրանք, ովքեր շաբաթական գոնե մեկ անգամ սնվել են ձկով:
Դանիացի գիտնականների թիմը հույս ունի, որ հետազոտության՝ Ամերիկայի սրտի ասոցիացիայի Hypertension ամսագրում հրապարակված արդյունքները երիտասարդ սերնդին կխրախուսեն ավելի շատ ձուկ օգտագործել: