17 տարի առաջ այս լուսանկարը տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ «հույսի ձեռք» անվանմամբ:
1999 թվականին ստուգման ժամանակ բժիշկները 21 շաբաթական պտղի մոտ հայտնաբերեցին վերջնույթների խնդիր, որի պատճառով երեխան հետագայում չէր կարողանալու ոչ քայլել, ոչ էլ նույնիսկ նստել: Բժիշկները որոշեցին ռիսկի դիմել և վիրահատել երեխային հենց մոր արգանդում՝ որպեսզի երեխան հետագայում կարողանար ապրել լիարժեք կյանքով: Մայրը՝ Ժյուլի Արմասը, համաձայնվեց: Վիրահատությունը, Փառք Աստծո, բարեհաջող անցավ, իսկ վիրահատության վերջում հայտնվեց փոքրիկի ձեռքը, որը հանկարծ բռնեց բժշկի մատը: Բժիշկները արագ վերցրեցին ֆոտոապարատը ու լուսանկարեցին:
Մի քանի ամիս անց փոքրիկը լույս աշխարհ եկավ:
Այժմ այդ տղան 16 տարեկան է: Նա անչափ սիրում է զբաղվել լողով ու բասկետբոլով, սակայն նա ստիպված է անվասայլակ օգտագործել: Ընդհանուր առմամբ, նրան կարելի է համարել հաջողակ մարդ, քանի որ բժիշկների բարեհաջող վիրահատության շնորհիվ նա կարողանում է ապրել գրեթե լիարժեք կյանքով: