loading...

18 տարօրինակ փաստ հղիության մասին, որոնց մասին շատերը չգիտեն



Դիտումներ ` 1992
18 տարօրինակ փաստ հղիության մասին, որոնց մասին շատերը չգիտեն

Ցանկացած մայր կարող է ձեզ ասել, որ հրաշք ծննդին նախորդում են 9 դժվարին ամիսներ։ Սկսած առավոտյան սրտխառնոցից և վերջացրած ծննդյան ցավերով։ Հարկ է լինում շատ բանի դիմանալ աշխարհին նոր կյանք պարգևելու համար։

Մեր ժամանակներում կանայք 3 անգամ ավելի են ծննդաբերում կեսարյան հատման օգնությամբ, քան 10 տարի առաջ։

Հղիության երկրորդ շաբաթում էմբրիոնները օրական մոտավորապես մի լիտր մեզ են արտադրում, իսկ հետո խմում են այդ հեղուկը։

 

Հղիության ընթացքում արգանդը ձգվում է՝ դեղձի չափից հասնելով մինչև միջին չափի ձմերուկի։ Դա մոտավորապես 500 անգամ ավելի է նրա սովորական չափից։

Հղիության ավարտին մոտ կնոջ ընկերքը օրական արտադրում է այնքան էստրոգեն, որքան արտադրում է ոչ հղի կնոջ օրգանիզմը 3 տարվա ընթացքում։

Հղիի օրգանիզմում հեղուկի մնալու հետևանքով նրա ոտքի չափը կարող է մեծանալ ընդհուպ մինչև մեկ համարով։

Հղիությունը անպայման չէ, որ 9 ամիս տևի։ Հնարավոր է հղի լինել մի ամբողջ տարի։ Այս պահի դրությամբ գրանցվել է ամենաերկար հղիությունը՝ 375 օր։

Բազմապտուղ հղիության շանսերը մեծանում են՝ կախված մոր քաշից (ավելորդ քաշի դեպքում) կամ հասակից։

Հղի կնոջ հոտառությունն իսկապես սրվում է։ Դա ծառայում է պաշտպանիչ մեխանիզմ երեխայի համար վնասակար սննդամթերքներ օգտագործելուց։

90%-ի դեպքում հղիության ժամանակ կնոջ մաշկի երանգը փոխվում է։

Երեխայի մատիկների վրայի գծերը ձևավորվում են հղիության առաջին 3 ամսվա ընթացքում։

Վերջին ժամանակներս նորածինների քաշն ավելանում է։ Օրինակ՝ վերջերս մի կին ծննդաբերել է 6.8 կիլոգրամանոց մանկիկ։

Հղիության ժամանակ բարձրանում է արյան ճնշումը, այդ պատճառով կարող է արյունահոսություն առաջանալ քթից, կամ արնահոսեն լնդերը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքրիկները զգում են մոր կերած ուտելիքի համը։

Վերջին 2 տասնամյակում Ամերիկայում ավելի շատ տղա է ծնվել, քան աղջիկ, չնայած կանայք ամբողջ բնակչության շրջանում գերակշռում են։

Ծննդաբերության խթանման գիտականորեն ապացուցված մեթոդ է «կոմֆորտի տեխնիկան», որը ենթադրում է պտուկների ստիմուլյացիա։ Լուսանկարի գրությունն ասում է՝ «Ծանուցագիր վտարման մասին»։

Խոսակցություններն այն մասին, թե հղիության ընթացքում հաճախ այրոցք ունեցած կանայք ծննդաբերում են արդեն ձևավորված մազածածկույթով մանուկների, ճիշտ է։

Նորածինները լաց են լինում արդեն մոր արգանդում։ Եվ ոչ բոլորովին այն պատճառով, որ հուզված են, այլ պարզապես պատրաստվում են լույս աշխարհ գալուն։

Հղի կանանց և երիտասարդ մայրերի մոտ կարող է կաթ առաջանալ, եթե նրանք երեխայի լաց լսեն, եթե անգամ նա իրենց փոքրիկը չէ։


loading...

Փակել