loading...

Տան պայմաններում ստուգեք օրգանիզմում յոդի քանակությունը



Դիտումներ ` 418
Տան պայմաններում ստուգեք օրգանիզմում յոդի քանակությունը

Յոդն օրգանիզմին անհրաժեշտ տարր է, որի պակասը կամ ավելցուկն ազդում է մարմնի քաշի, հոգեկան աշխարհի, ուղեղի ֆունկցիաների և այլ օրգանների վրա:

Վահանագեղձի հորմոնները 65%-ով կազմված են յոդից: Օրգանիզմում յոդի պակասից վահանագեղձը մեծանում է՝ փորձելով կոմպենսացնել յոդի պակասն ու արտազատել այս տարրի անհրաժեշտ քանակությունը:

Յոդի պակասը

Չափազանց կարևոր է ժամանակին բացահայտել, որ օրգանիզմում յոդի պակաս կա: Սա հնարավոր է կատարել պարզ թեստի միջոցով:

  1. Երեկոյան դաստակին 3 գծով յոդ քսեք՝ բարակ, մի փոքր հաստ և հաստ:
  2. Եթե առավոտյան այս երեք գծերից և ոչ մեկը չգտնեք ձեռքի վրա, ապա խորհուրդ ենք տալիս այցելել բժշկի, որպեսզի հստակ անալիզներ հանձնեք և սկսեք անհրաժեշտ քանակությամբ յոդ պարունակող դեղամիջոցներ ընդունել:
  3. Եթե այս երեք գծերից միայն հաստն է մնացել, ապա վերանայեք ձեր սննդակարգը: Յոդի օրական անհրաժեշտ չափաքանակը կարող եք ստանալ 100 գրամ ծովային կաղամբից: Յոդով հարուստ են ծովաձկները, ծովախեցգետինը, ձուն, ֆեյխոան, և այլն:
  4. Եթե անհետացել է միայն ամենաբարակ գիծը, ապա մտածելու ոչինչ չունեք:

 



Յոդացված աղ օգտագործելը հիպոթիրեոզի դեմ հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է:

 

Սակայն այս աղն օգտակար է միայն սառը կերակուրները համեմելու դեպքում: Նման աղն անօգուտ է ավելացնել տաք ճաշերին:

loading...

Փակել