Սխտորով ջուրն աշխարհում հայտնի ամենաարդյունավետ դեղամիջոցներից է, որը պայքարում է բակտերիաների և վիրուսների դեմ, ամրացնում է իմունային համակարգն ու մաքրում ամբողջ օրգանիզմը:
Xohanoc.am - ը ներկայացնում է բաղադրատոմս, որը կարող եք ստանալ երկու բաղադրիչների միջոցով:
Սխտորի օգտակար հատկանիշների մասին բազմիցս խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում: Այն հայտնի է արյան ճնշումը, շնչառական համակարգը լավացնելու, երիկամներն ու լյարդը մաքրելու իր կարողությամբ:
Հրաշալի ըմպելիքի բաղադրատոմսը
Մաքրեք սխտորը, ճզմեք և լցրեք ջրի մեջ: Պատրաստված հեղուկը դրեք սառնարանն ու թողեք մնա 1 ժամ: Ապա, խմելու համար, 200 մլ ջրի մեջ լուծեք 50 մլ սխտորի ջուր և խմեք դատարկ ստամոքսին:
Այս լուծույթը կարող եք պահել սառնարանում 3 օր:
Սխտորի ջուրը վերացնում է բակտերիաներն ու վիրուսները, ամրացնում է օրգանիզմը, այնպես որ, խոհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք հաճախ են մրսում կամ հարբուխով հիվանդանում:
Սխտորը նաև մաքրում է լյարդը տոքսիններից: