loading...

Սուրճի մեջ մեղր, կոկոսի յուղ և դարչին. Կարգավորեք նյութափոխանակությունն ու նիհարեք



Դիտումներ ` 737
Սուրճի մեջ մեղր, կոկոսի յուղ և դարչին. Կարգավորեք նյութափոխանակությունն ու նիհարեք

Գրեթե բոլորն էլ սիրում են սուրճ խմել, հատկապես առավոտյան։ Ognov.ru կայքը գրում է, որ չնայած սրան՝ ոչ բոլորը գիտեն, որ դրա մեջ մի քանի բաղադրիչ ավելացնելու դեպքում օրգանիզմին մեծապես կօգնեն։ Եթե այն ճիշտ պատրաստեք, առավոտյան սուրճը կարող է դառնալ նյութափոխանակությունն արագացնելու և ճարպեր այրելու միջոց։ Ընդամենն անհրաժեշտ է սուրճի մեջ երեք բաղադրիչ ավելացնել։

 



1. Կոկոսի յուղ։ Կոկոսի յուղը կարող է շուրջ 5 ժամ հագեցածության զգացում պարգևել, ինչը հնարավորություն կտա խուսափել ընթացքում այնպիսի մթերք օգտագործելուց, որը վնասում է կառուցվածքին։ Բացի այդ՝ կոկոսի յուղը պարունակում է օգտակար ճարպեր, որոնք էներգիա են հաղորդում ուղեղին և սնուցում այն։

2. Մեղր։ Բացի նրանից, որ մեղրն արագացնում է նյութափոխանակությունը, այն նաև հակաբորբոքային, տոնուս հաղորդող հատկություններ ունի։ Այն հրաշալի փոխարինող է քաղցրեղենին։

3. Դարչին։ Դարչին այն համեմունքներից մեկն է, որը լավացնում է նյութափոխանակությունը։ Օգնելով իջեցնել շաքարի մակարդակն արյան մեջ՝ դարչինը նպաստում է ճարպերի արագ քայքայմանը։

 


Բաղադրիչներ

  • 25 բաժակ սննդային կոկոսի յուղ
  • 5 բաժակ մեղր
  • 1 թեյի գդալ դարչին
  • 1 թեյի գդալ կակաո՝ ըստ ցանկության

Պատրաստման և օգտագործման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները, լցրեք ապակե տարայի մեջ և պահպանեք սառնարանում։ Ամեն առավոտ մեկ թեյի գդալ ավելացրեք նոր պատրաստված սուրճին, խառնեք և խմեք։ Գերադասելի է օգտագործել արաբիկա սուրճ, քանի որ այն համարվում է առավել մաքուր։


loading...

Փակել