loading...

Ընդամենը 5 րոպեով հետաձգեք Ձեր գործերը և ստուգեք Ձեր վահանագեղձը



Դիտումներ ` 1286
Ընդամենը 5 րոպեով հետաձգեք Ձեր գործերը և ստուգեք Ձեր վահանագեղձը

Վահանաձև գեղձը, դա փոքրիկ «թիթեռ է» վզի մեջտեղի հատվածում: Այդ գեղձի կողմից արտադրված հորմոններն ազդում են մեր ամբողջ օրգանիզմի վրա, սկսած ջերմությունից և մետաբոլիկ գործընթացներից, մինչև սրտի ռիթմի և էներգիայի մակարդակի:

 

Վահանագեղձի հորմոնի ավելցուկի դեպքում մարդը դառնում է գերակտիվ, պակասի դեպքում՝ թույլ և անտարբեր: Ինչպես նաև վահանագեղձի վրա կարող է առաջանալ ուքուցք կամ գեղձը կարող է մեծանալ:

 

Որպեսզի ինքներդ ախտորոշեք, արդյոք ունեք խնդիրներ այդ օրգանի հետ, ձեզ պետք է հայելի և մեկ բաժակ ջուր:

 

Մի կում ջուր առեք ձեր բերանը և կուլ տվեք՝ նայելով հայելու մեջ: Կարող եք կրկնել մի քանի անգամ:

 

Կուլ տալիս նայեք, արդյոք չկա անսովոր ուռուցիկություն, ինչպես նաև ինչ-որ տարօրինակ շեղումներ՝ անհամաչափություն կամ չափերի մեծացում:

 

Հիշեք, որ վահանագեղձը գտնվում է այսպես կոչված «ադամի խնձորի» տակ:

 

Ձեր վահանաձև գեղձը կարող է մեծ լինել սովորականից կամ նրա վրա կարող է գոյացություն առաջանալ:

Դա կարող է և՛ վտանգավոր լինել, և՛ անվտանգ: Ցանկացած կասկածի դեպքում դիմեք բժշկի:


loading...

Փակել