Շատ մարդիկ սրտի կաթված են ունենում միայնակ ժամանակ, երբ կողքներին ոչ ոք չկա օգնություն ցույց տալու համար: Ինչպես գրում է Top Healthy Life-ը` սրտի կաթվածի ժամանակ սիրտը սկսում է անկանոն բաբախել, և դուք ընդամենը 10 վայրկյան ունեք գիտակցությունը կորցնելուց առաջ:
Ինչպես գրում է աղբյուրը՝ այդ տասը վայրկյանում մարդ կարող է փրկել ինքն իրեն ուժեղ և հաճախակի հազով: Յուրաքանչյուր հազի ժամանակ պետք է խորը շունչ քաշել: Անհրաժեշտ է խորը և երկարատև հազալ: Լավ կլինի երկու վայրկյանը մեկ կրկնել հազը` առանց դադարեցնելու, մինչև որ օգնություն կկարողանան ցուցաբերել, կամ սրտի աշխատանքը կկայունա:
Խորը շունչը թոքերին թթվածին է մատակարարում, մինչ հազը ճնշում է գործադրում և մերսում է սիրտը: Սրտի շուրջ մերսումներ անելը ևս կարող է օգնել: Սա առաջին օգնությունն է, որ մարդ ինքն իրեն կարող է ցույց տալ: