loading...

Սննդային ամենաթունավոր հավելումները, որոնք ակամա օգտագործում են բոլորը



Դիտումներ ` 711
Սննդային ամենաթունավոր հավելումները, որոնք ակամա օգտագործում են բոլորը

1.Դոնդող

Նյութը արտադրվում է կոլագեն կոչվող սպիտակուցից, որը սովորաբար ստացվում է կենդանիների մաշկից: «Աղբյուրը տատանվում է` կախված սննդի տեսակից»,- ասում է Վիսկոնսին – Մեդիսոն համալսարանի գիտությունների դոցենտ Էնդրյու Լ. Միլկովսկին: Աղանդերի մեջ, օրինակ, ավելացվում է հիմնականում դոնդող` ստացված խոզի կաշվից: Դոնդող կարող է լինել նաեւ յոգուրտում, հրուշակեղենի մեջ, ինչպես նաեւ թթվասերի որոշ տեսակների մեջ (ստուգել պիտակը):

2. Ածխածնի օքսիդը

Տներում տեղադրվում են ածխաթթվային գազի դետեկտորներ հետեւյալ պատճառով. հոտ չունեցող այս գազը մահացու է: Նույն այս գազը, որը դուրս է գալիս ձեր մեքենայի խլացուցիչի խողովակից, օգտագործվում է տավարի եւ ձկան որոշ տեսակների փաթեթավորման ժամանակ: «Այն օգնում է պահպանել նրանց թարմ գույնը: Դա համարվում է անվտանգ մարդկանց համար, չնայած այն այլեւս լայնորեն չի օգտագործվում»,- ասում է Food & Water Watch կազմակերպության փոխտնօրեն Պետտի Լովերան:

3. Ամոնիակ

Ամոնիակն ուժեղ հոտ ունեցող քիմիական նյութ է, որը հանդիպում է կենցաղային քիմիական ապրանքներում, բայց այն նաեւ օգտագործվում է որպես գազ, որն սպանում է տավարի ցածրատեսակ յուղոտ մսի կտրվածքի մեջ պարունակվող միկրոբները:

4. Բիսֆենոլ Ա

«Չնայած նրան, որ բիսֆենոլ Ա-ն կամ BPA-ն հեռացվել է կոշտ պլաստմասսաներից (այդ թվում՝ մանկական շշերից եւ բաժակներից), այն դեռեւս կարելի է հայտնաբերել որոշ բեռնարկղերի ջերմամեկուսիչ միջնաշերտերում: Այն խնդրահարույց կարող է լինել հատկապես պահածոյացված այնպիսի մթերքների համար, ինչպիսին լոլիկն է: Նյութը ներծծվում է սննդի մեջ»:

5. Նատրիումի բենզոատ

Ի՞նչ է սա: Դուք երբեւէ զգացե՞լ եք ծակծկոց կոկորդում՝ խմելով գազավորված ըմպելիք կամ հյութ: Դա նատրիումի բենզոատն է: Սա տարածված կոնսերվանտ է, որը վտանգավոր չի համարվում: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ դուք չպետք է խուսափեք նրանից: 2007 թվականին The Lancet հրատարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նատրիումի բենզոատ եւ սննդային ներկանյութի խառնուրդը կապված է եղել երեխաների հիպերակտիվ վարքի հետ, թեեւ դժվար է ասել՝ կոնսերվանտնե՞րն են մեղավոր, թե՞ ներկանյութերը: Այն կարելի է հանդիպել նաեւ ոչ ալկոհոլային խմիչքներում եւ այլ գազավորված ըմպելիքներում, մրգային հյութերում եւ ջեմերում, աղցաններում եւ համեմունքներում:

6. Ցելյուլոզա

Թաղանթանյութը, որն ստացվում է հիմնականում փայտանյութի զանգվածից եւ բամբակից, օգտագործվում է թղթի արտադրության մեջ, իսկ երբեմն էլ ավելացվում է սննդի մեջ: Այն ավելացվում է քերած պանրի մեջ, որպեսզի կանխվի նրա կպչունությունը, կարելի է հայտնաբերել նաեւ պաղպաղակի, ինչպես նաեւ եգիպտացորենի ձողիկների մեջ: «Թաղանթանյութը բոլորովին անվնաս նյութ է: Մարդիկ չեն մարսում այն»,- ասում է Միլկովսկին:

7. Կարրագինան

Ի՞նչ է սա: Դուք չե՞ք ուտում ջրիմուռներ: Եթե պատասխանել եք ոչ, ապա պատրաստվեք անակնկալի, քանի որ կարրագինան կա ամենուր: Կարրագինանը, որն ստացվում է ջրիմուռներից, իրենից ներկայացնում է գել, որն օգտագործվում է որպես թանձրացուցիչ եւ էմուլգատոր: Այն կարող է ներածվել հում հավի կամ այլ մսի, ինչպես նաեւ կաթնամթերքի մեջ, ինչպիսիք են կաթնաշոռը եւ պաղպաղակը: Շոկոլադե կաթը եւս հաճախ պարունակում է կարրագինան, որպեսզի կանխի կակաոյի անջատումը կաթից:

Նյութի աղբյուրը ՝ http://galatv.am/


loading...

Փակել