Մենք այն ենք, ինչ ուտում ենք: Մթերքները, որոնք մենք ամեն օր ուտում ենք, անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Բայց, չնայած դրան, ամենահասարակ սննդամթերքներն իրենց մեջ կարող են թույներ պարունակել:
Ձվի սպիտակուց
Շատերն են նախաճաշին ձվածեղ ուտում: Ամենակարեւորը, որ դուք պետք է հիշեք, այն է, որ ձվածեղը պետք է շատ լավ տապակած լինի: Քանզի ձվի սպիտակուցը պարունակում է տրիպսինի` ենթաստամոքսային գեղձի հյութի արգելակիչ, ինչը բացասաբար է ազդում օրգանիզմի կողմից սպիտակուց մարսելու կարողության վրա: Նման նյութ պարունակում է նաեւ լիմական լոբին: Ամեն օր ուտելով լիմական լոբի եւ ձվի սպիտակուցներով վատ տապակված ձվածեղ` դուք ձեր սեփական փորձով կստուգեք, թե որն է ավելի վտանգավոր՝ տրիպսի՞նը, թե՞ անտարբերությունը: Ամենայն հավանականությամբ, երկրորդ տարբերակը:
Բալի, ծիրանի, խնձորի եւ նուշի կորիզներ
Տվյալ մթերքների կորիզները ջրածնի ցիանիդ են պարունակում: Առաջ, երբ լրտեսներն ընկնում էին թշնամու տարածք, մանրացված նուշից պատրաստված դեղահաբեր էին կուլ տալիս: Ջրածնի ցիանիդը նաեւ կապտաթթու է կոչվում:
Գենագերչակ
Գուցե այս անունը ձեզ որեւէ բան չի ասում, բայց ահա գերչակի յուղն արդյունահանվում է այս բույսից: Բացի այդ, գենագերչակը կարամելի եւ շոկոլադի բաղադրիչներից մեկն է: Այս բույսի սերմերը տզկանեփ են պարունակում: Այս նյութի մեջ այնքան թույն կա, որ սառը պատերազմի ժամանակ այն նույնիսկ տվել են առավել վտանգավոր մարդասպաններին: Խելամտորեն օգտագործելու դեպքում այն կլուծվի օրգանիզմում` չթողնելով որեւէ հետք:
Ցորենի հաց
Տարեկանը եւ ցորենը պարունակում են ֆիտինային թթու: Այս նյութը ազդում է ցինկի, կալիումի, մագնեզիումի եւ երկաթի վատ յուրացման վրա: Ֆիտինային թթուն նաեւ ընդունակ է այս նյութերի հետ ձեւավորել չլուծվող միացություններ, որը մեր օրգանիզմը պարզապես ի վիճակի չէ յուրացնել:
Կարտոֆիլ
Կարտոֆիլի տերեւներում, աչքերում եւ պալարներում փոքր քանակությամբ սոլանին է պարունակվում: Սոլանինը բնական հակասնկային դեղամիջոց է, ինչպես նաեւ թունաքիմիկատ: Դրա օգնությամբ բույսը պաշտպանում է իրեն: Սոլանինը կուտակվում է պալարներում եւ կանաչ գույն է ստանում: Մեծ քանակությամբ հին կարտոֆիլ օգտագործելու դեպքում կարող է զգայախաբություն առաջանալ կամ նյարդաբանական խնդիրներ, ինչպես նաեւ սրտխառնոց:
Սնկեր
Շամպինիոններն ու շիիթակեն` սեւ սունկը, պարունակում են մեծ քանակությամբ քաղցկեղածիններ: Փորձարկումները կատարվել են մկների վրա, որոնց մոտ շատ հաճախակի են ուռուցքներ նկատվել այն ժամանակ, երբ նրանց կերակրել են հում սնկով:
Սկզբնաղբյուրը ՝ http://blog.1in.am/