Կիտրոնի առողջարար հատկանիշները հայտնի են տարիներ ի վեր: Վերջինս ունի հակամանրէնային, հակավարակային, իմունային համակարգը խթանող և քաշը նվազեցնող հատկություններ: Կիտրոնը նաև հարուստ է C, B վիտամիններով, կալցիով, երկաթով, մագնեզիումով, կալիումով, ֆերմենտներով, հակաթթվային հյուսվածքներով:
Այնպես որ, մի վարանեք և շտապեք ձեր օրը սկսել այս՝ զարմանալիորեն պարզ բաղադրատոմսով:
Կիտրոնով ջուր
½ բնական կիտրոնը ճզմեք մեկ բաժակ գոլ ջրի մեջ և օգտագործեք առավոտյան նախաճաշից առաջ:
Ամեն առավոտ կիտրոնով ջուր խմելու առավելությունները:
Կիտրոնը պարունակում է վիտամին C, որն օգնում է հաղթահարել մրսածությունը, քանի որ բարձրացնում է մարմնի դիմադրողականությունը տարբեր վարակների նկատմամբ: Կիտրոնը պարունակում է նաև կալիում, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը: Կիտրոնը օժտված է նաև հակաբորբոքային հատկանիշներով, որն օգնում է պայքարել ասթմայի և շնչառական այլ հիվանդությունների դեմ: Կիտրոնի շնորհիվ բարձրանում է օրգանիզմում երկաթը յուրացնելու հատկությունը, ինչը մեզ պաշտպանում է տարբեր հիվանդություններից: Բացի այդ կիտրոնը պարունակում է Սապոնին անվամբ բնական բաղադրիչներ, որոնք օգնում են մեզ պաշտպանվել մրսածությունից և հարբուխից:
Կինտորը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը՝ այդպիսով իսկ պաշտպանելով քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կիտրոնի բնական թթվային միջավայրը բացասաբար է անդրադառնում քաղցկեղի բջիջների առաջացման միջավայրի վրա:
Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ կիտրոնի մեջ պարունակվող հակաօքսիդանտները օգնում են վերականգնել մահացած մաշկի հյուսվածքները: Այն օգնում է ազատվել մաշկի լաքաներից և պաշտպանում է մաշկին համար վնասակար արտաքին միջավայրի ազդեցություններից: Կիտրոնը նաև օգնում է ձերբազատվել մաշկի կորեակներից, վերականգնում է մահացած մաշկը և այդպիսով իսկ նպաստում է մաշկի երիտասարդեցմանը և առողջացմանը:
Կիտրոնը պարունակում է թթվային բանաձև, որը դրական ազդեցություն ունի օրգանիզմի մարսողական համակարգի վրա: Այն նաև օգնում է ստամոքսի ցավերի և կծկումների ժամանակ: Ուսումնասիրությունների համաձայն կիտրոնով ջուրն օգնում է օրգանիզմին յուրացնել ալյումին հիդրօքսիդը, ինչը օգնում է կարգավորել ստամոքսի թթվայնության մակարդակը: Կիտրոնը նաև մաքրում է լյարդը, ինչի արդյունքում ավելի մեծ քանակությամբ հեղուկ է արտադրվում, ինչն էլ նպաստում է մարսողական համակարգի բարելավմանը:
Կիտրոնի հյութը օժտված է հակաբորբոքային հատկանիշներով. այն մաքրում և արտահանում է աղեստամոքսային տրակտում գտնվող տոքսինները: Բացի այդ այն օգնում է մարսողական համակարգի այնպիսի խնդիրների հաղթահարմանը, ինչպիսիք են՝ այրոցը և վքնածությունը;
Կինտրոնը պարունակում է պեկտին՝ պոլիսախարիդ հյուսվածքներ, որոնք գելանման կառուցվածք ունեն և օգնում են պայքարել սովի զգացողության դեմ: Հետազոտությունները վկայում են, որ կիտրոնի դիետայի կողմնակիցներն ավելի արագ են քաշ կորցնում:
Կիտրոնը օգնում է կարգավորել օրգանիզմի թթվայնության մակարդակը, քանի որ միաժամանակ պարունակում է թթվային և հակաթթվային հյուսվածքներ, որոնք օգնում են մաքրել արյունը:
Հետազոտությունների համաձայն հիվանդություններն առաջանում են այն բանից հետո, երբ խախտվում է օրգանիզմի այսպես կոչված pH հավասարակշռությունը: Կիտրոնը օգնում է կարգավորել թթվայնության մակարդակը և այդպիսով նվազեցնում մի շարք, այդ թվում՝ միզարտադրողական համակարգի հետ կապված հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Կիտրոնը պարունակում է բավականին մեծ քանակությամբ վիտամին C, որը օգնում է բարձրացնել մարդու տրամադրությունը և պայքարել լարվածությունների, ընկճախտի և անհանգստության դեմ:
Կիտրոնն ունի թարմ և ցիտրուսային համ և բուրմունք: Այն օգնում է թեթևացել ատամնացավը և բերանի խոռոչի հետ կապված այլ հիվանդությունները : Կիտրոնի հյութ օգտագործելուց հետո պետք է բերանը ողողել մաքուր ջրով:
Ինչպես որ կիտրոնն օգնում է վերականգնել մահացած մաշկը և սպիներ, այնպես էլ այն դրական ազդեցություն է ունենում ոսկորների և հյուսվածքների ամրության վրա:
Իր մեջ պարունակվող կալիումի և մագնեզիումի շնորհիվ՝ կիտրոնը օգնում է ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքներին: Այն բարելավում է ձեր տրամադրությունը, նպաստում՝ էներգիայի ավելացմանը և այդպիսով իսկ օգնում պայքարել լարվածությունների դեմ: Կիտրոնը օգնում է նաև կենտրոնանալ, այդ իսկ պատճառով այն անհրաժեշտ է ուսանողների և լարված աշխատանք ունեցող մարդկանց համար:
Լիմֆատիկ համակարգը մեր մարմնի իմունային համակարգի ամենակարևոր մասն է կազմում: Լիմոնը օգնում է պահպանել օրգանիզմում հեղուկի անհրաժեշտ քանակը: Ջրազրկումը հանգեցնում է թուլության, հոգնածության և, ընդհանուր առմամբ, իմունային համակարգի գործառնության խախտմանը, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը:
Ինչպես արդեն նշվեց, կիտրոնի հյութը կարծես հակաբորբոքիչ լինի, որն օգնում է օրգանիզմին ազատվել վնասակար նյութերից՝ թույներից: Այն ավելացնում է օրգանիզմում հակաթունային գործառույթ իրականացնող փայծաղի համար կարևոր ֆերմենտների արտադրությունը:
Խմեք կիտրոնի ջուր՝ պայծառ և առողջ օրվա համար: