Քչերը գիտեն, բայց շաքարը 8 անգամ շատ է կախվածություն առաջացնում, քան կոկաինը: Եթե օրգանիզմում շաքարի ավելցուկ է առաջանում, դա արտահայտվում է այս նշաններով. Հոգնածություն, գլխացավ, քնկոտություն և նույնիսկ որոշ վարակներ:
Տհաճ զգացողություններից և քաղցրի հանդեպ ձգողականությունից ազատվելու համար, պետք է հետևել դետոքս դիետային: Սկզբնական մաքրման համար բավական է հետևել այս կանոններին ընդամնեը երեք օր:
Այս դիետայի ընթացքում քաղցած մնալու անհրաժեշտություն չկա: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ բացառել շաքարի մեծ քանակություն պարունակող մթերքները
1 Օր
Նախաճաշ. Վարսակի փաթիլներով շիլա՝ ցանկացած հատապտուղով
Թեթև նախաճաշիկ. 120 գրամ ընկույզ
Ճաշ. Խաշած հավի կրծքամիս՝ բանջարեղենով
Ընթրիք. Տապակած ձուկ՝ աղցանով
2 Օր
Նախաճաշ. Վարսակի փաթիլներով շիլա՝ նուշով
Թեթև նախաճաշիկ. 120 գրամ ընկույզ
Ճաշ. Բանջարեղենային ռագու
Ընթրիք. Ջեռոցում պատրաստած ձուկ՝ բանջարեղենով
3 Օր
Նախաճաշ. Երեք ձվով ձվածեղ՝ բանջարեղենով
Թեթև նախաճաշիկ. 120 գրամ ընկույզ
Ճաշ. Ջեռոցում պատրաստած հավի միս, սոխով, ձիթապտուղով
Ընթրիք. Բանջարեղենային ռագու, սնկով
Դետոքս ջուր. Ջրի մեջ մանր կտրատած մրգեր և թարմ անանուխի տերևներ գցեք: Այս ըմպելիքը պահեք սառնարանում և օգտագործեք սովորական ջրի փոխարեն:
Թեյ. Կարելի է խմել խոտաբույսերով կամ կանաչ թեյ, բայց առանց շաքարի:
Սուրճ. Օգտագործել օրական մեկ բաժակից ոչ ավել, առանց շաքարի:
Երեք օրվա համար այս ճաշացանկը կապահովի ձեր օրգանիզմից ավելորդ շաքարի դուրս բերումը: