Յուրաքանչյուր տղամարդ ինքը պետք է հոգ տանի իր առողջության մասին: Ցավոք, ոչ բոլորն են մտածում ճիշտ սննդակարգի և կանոնավոր ֆիզիկական վարժությունների մասին: Պարզվում է՝ մի շարք մթերքներ կարող են հրաշալի պրոֆիլակտիկ միջոց լինել՝ շագանակագեղձի հիվանդությունների դեմ:
1. Ընկույզ
Ընկույզը պարունակում է ցինկ, որը չափազանց անհրաժեշտ է տղամարդկանց առողջության համար: Նաև չափազանց օգտակար են դդմի սերմերը:
2. Կանաչ թեյ
Ոչ շատ թունդ կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել տարատեսակ ինֆեկցիաների դեմ, և հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է շագանակագեղձի քաղցկեղի դեմ:
3. Քրքում
Քրքումի բաղադրության մեջ մտնող կուրկումինը լավացնում է իմունիտետը: Քրքումը կարող եք ավելացնել ճաշերին կամ որոշ ըմպելիքների, օրինակ՝ տաք կաթին:
4. Բրոկոլի + լոլիկ
Այս բանջարեղենների համադրությունը հրաշալի բուժակ է՝ տղամարդկանց առողջության համար: Խորհուրդ է տրվում օրական 3 անգամ օգտագործել այս բանջարեղենները, հատկապես՝ բոլոր նրանց, ովքեր շագանակագեղձի խնդիրներ ունեն:
5. Նուռ
Նուռը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, արյան ճնշումը, ինչպես նաև լավացնում է արյան շրջանառությունը: Նռան բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները կանխարգելում են քաղցկեղի առաջացումը:
Շագանակագեղձի խնդիրներից խուսափելու համար՝ պետք է հետևել սննդակարգին և ապրելաոճին: Շագանակագեղձի բորբոքումների առաջին իսկ նախանշանների դեպքում՝ սննդակարգից բացառեք ալկոհոլն ու սուրճը, դիմեք բժշկի: