loading...

Սամիթի ջրի օգտակար հատկանիշները



Դիտումներ ` 691
Սամիթի ջրի օգտակար հատկանիշները

Բոլորը գիտեն, որ նորածիններին սամիթի ջուրը տալիս են՝ որպես ստամոքսի և աղիների խնդիրների դեմ պրոֆիլակտիկ միջոց: Սամիթի ջուրը ոչ միայն նորածինների համար է օգտակար, այլև՝ մեծահասակների:

Այս հրաշագործ ըմպելիքն օգնում է նիհարել և իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Սամիթի ջուրը կարելի է համարել շաքարախտի դեմ հրաշալի պրոֆիլակտիկ միջոց: Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում օգտագործել կանոնավոր կերպով՝ սրտի անբավարարության, լյարդի ցիռոզի և փորի փքվածության դեպքում:

Սամիթի սերմերը պարունակում են եթերային յուղեր, օլեինաթթուներ և լինոլաթթուներ, ֆլավոնոիդներ, կարոտին և A ու C խմբի վիտամիններ:

 



Սամիթի ջուրը՝ տան պայմաններում
Բաղադրություն

  • 1 ճ/գ սամիթի սերմեր
  • 1 լ ջուր

Սամիթի սերմերի վրա եռացրած ջուր լցրեք և թողեք մեկ ժամ թրմվի թերմոսի մեջ: Եթե թերմոս չունեք, կարող եք շիշը ծածկել կապրոնե կափարիչով, փաթաթել փայլաթիթեղով և պոլիէթիլենային փաթեթով: Թրմվելուց մեկ ժամ անց քամեք ըմպելիքը: Օրական 2 բաժակ խմեք այս թուրմից, մեկ բաժակ՝ առավոտյան, մեկ բաժակ՝ երեկոյան:

Փորի փքվածության և գազերի դեպքում ավելացրեք չափաբաժինը՝ հասցնելով օրական 3-4 բաժակի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Աղբյուրը ՝ https://168.am/2016/07/03/656789.html

loading...

Փակել