Մազերն առաջինն են ենթարկվում շրջակա միջավայրի բացասական ազդեցությանը։ Անկախ նրանից՝ ուզո՞ւմ եք դա, թե՞ ոչ, դրանք դառնում են թույլ, կորցնում են փայլը և սկսում թափվել։ Հավանաբար լսել եք գերչակի յուղի օգտակար հատկությունների մասին, որը բնական միջոցներից ամենաօգտակարներից մեկն է, հատկապես մազերի և մաշկի հետ խնդիրների դեպքում։ Այն մեծ քանակով օմեգա-9 ճարպաթթուներ է պարունակում, սպիտակուցներ և հանքանյութեր, վիտամին E: Այն սնուցում է մազերի ֆոլիկուլները, խթանում դրանց աճը։ Պանտենոլը հարուստ է տրիգլիցերիդներով, ինչի շնորհիվ երիտասարդացնող հատկություններ ունի։ Այն օգտագործվում է սնկերի, միկրոբների, տարբեր վարակների դեմ։
Բաղադրիչներ
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Բոլոր բաղադիչները խառնեք իրար։ Խառնուրդը քսեք մազերի արմատներին լվանալուց 1 ժամ առաջ՝ շաբաթվա ընթացքում 3 անգամ։ Առավելագույն արդյունքի հասնելու համար գլխին պոլիէթիլենային տոպրակ դրեք, ապա փաթաթեք սրբիչով։ Այս միջոցը կօգնի, որ մազերն ավելի լավ տեսք ունենան և արագ աճեն։ Կարող եք օգտագործել նաև թարթիչները և հոնքերը երկարացնելու համար։ Արդեն երկրորդ անգամից կտեսնեք արդյունքը՝ առողջ, փայլուն մազեր։ Մեկ ամիս անց դրանք կդառնան ավելի խիտ և չեն թափվի։