Հիպոթիրեոզը վահանագեղձի հիվանդություններից է, որն առաջանում է գեղձի թերֆունկցիայի հետևանքով: Ռուսական բժշկությունն առաջարկում է պարզ, բայց շատ արդյունավետ բաղադրատոմս բոլոր նրանց համար, ովքեր տառապում են այս խնդրով: Բաղադրատոմսը բաղկացած է 2 բաղադրիչներից, որոնք կարող եք հեշտությամբ ձեռք բերել:
Բաղադրություն
Պատրաստման եղանակը
Կոները մանրացրեք այնքան՝ մինչև փոշիանման զանգված ստանաք, լցրեք ապակե տարայի մեջ, վրան օղի լցրեք, տարան ծածկեք և թողեք խառնուրդը թրմվի 10 օր: Այնուհետև խառնուրդը քամեք:
Օգտագործման եղանակը
Օրական 3 անգամ ընդունեք դեղամիջոցից 5 կաթիլ՝ 3 շաբաթ շարունակ:
Ինչպե՞ս են ազդում կոներն առողջության վրա:
Սոճին օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ՝ բուժելու ռևմատիզմը, մաքրելու շնչուղիները, ինչպես նաև բուժելու հազը, թոքերի հիվանդությունները:
Սոճին ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ: Սոճու կոները կարող եք օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, սակայն լավագույն արդյունքի համար հարկավոր է գարնանն օգտագործել:
Պետք է միշտ սոճու երիտասարդ կոներ ընտրել, 3-5 սմ-անոց, քանի որ ժամանակի ընթացքում կոնը կորցնում է իր օգտակար հատկանիշները: Երիտասարդ կոները հարուստ են վիտամին C-ով, հակաօքսիդանտներով և բազմաթիվ եթերային յուղերով: