loading...

Ռոզմարին. օգտակար հատկություններ և օգտագործման եղանակներ



Դիտումներ ` 1010
Ռոզմարին. օգտակար հատկություններ և օգտագործման եղանակներ

Ռոզմարինը ոչ միայն համեմունք է, այլև արժեքավոր բուժիչ միջոց, որը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Steptohealth.ru կայքը գրում է, որ այն լավացնում է նյութափոխանակությունը, սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, հակաօքսիդանտ է։

Ռոզմարինի հատկությունները

  • Լավացնում է արյան շրջանառությունը։
  • Հակաօքսիդանտ է։
  • Լավացնում է նյութափոխանակությունը և օգնում որովայնի փքվածության, բարձր թթվայնության դեպքում։
  • Հանգստացնում է դաշտանային ցիկլի ընթացքում առաջացող ցավերը։
  • Լավացնում է երիկամների և լեղապարկի աշխատանքը։
  • Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
  • Օգնում է կանխարգելել որոշակի հիվանդությունների զարգացումը։
  • Օգտակար միջոց է սննդային թունավորման դեպքում։

 



Ռոզմարինի թուրմ

Գերադասելի է խմել ուտելուց հետո՝ նյութափոխանակությունը լավացնելու համար։ 200 մլ ջուրը եռացրեք, ավելացրեք մեկ գդալ չորացրած ռոզմարին և թողեք եռա 3 րոպե։ Անջատեք կրակը, փակեք կաթսան և թողեք 5 րոպե։

Սպիրտային թուրմ

Սա օգտագործվում է մերսման համար, որը թարմացնում է մաշկը, հանգստացնում բորբոքումները, լավացնում արյան շրջանառությունը։ Հերմետիկ փակ ապակե տարայի մեջ դրեք թարմ ռոզմարին։ 96 տոկոսանոց սպիրտ ավելացրեք։ 15 օր թողեք թրմվի։ Մի մոռացեք ամեն օր խառնել։

Ռոզմարինի յուղը՝ մազերի համար

 

Սա շատ օգտակար է մազերի առողջության համար, քանի որ լավացնում է գլխի մաշկի շրջանառությունը և կանխարգելում մազաթափությունը։ Պարզապես ռոզմարինի յուղի մի քանի կաթիլ ավելացրեք շամպունի մեջ։ Եթե ցանկանում եք ռոզմարինով դիմակ պատրաստել, կարող եք խառնել կոկոսի յուղի հետ և քսել մազերին՝ մերսելով գլխի մաշկը։ Թողեք 30 րոպե, ապա լվացեք մազերը։

Մեղր՝ ռոզմարինից

  • օգնում է բրոնխիտի դեպքում
  • լավացնում է նյութափոխանակությունը
  • Էներգիա է հաղորդում
  • հանգստացնում է արթրիտի և ռևմատիզմի ցավերը
  • կարգավորում է նյարդային համակարգը
  • օգնում է պայքարել ռեսպիրատոր հիվանդությունների դեմ
  • բարձրացնում է իմունիտետը։

 


Որպես համեմունք

Այն հատկապես շատ է օգտագործվում իտալական խոհանոցում։


loading...

Փակել