loading...

Քնի պակասը վտանգավոր է կանանց համար



Դիտումներ ` 1270
Քնի պակասը վտանգավոր է կանանց համար

Քնի պակասը կարող է լինել չափազանց վտանգավոր կանանց օրգանիզմի համար,- պնդում են բժիշկները: Բանն այն է, որ քնատությունը ազդում է օգանիզմի հորմոնալ ֆոնի վրա, եւ դրան հատկապես ենթարկված է գեղեցիկ սեռը: Էստրոգեն, պրոգեստերոն եւ տեստոստերոն հորմոնները կարող են ազդել գլխուղեղի քիմիական համակարգի վրա, իսկ քնատությունը կարող է անդրադառնալ այդ հորմոնների ֆունկցիայի վրա:

Պարզվել է նաեւ, որ կանանց մոտ հաճախանում են քնի խանգարման խնդիրները, երբ տեղի է ունենում հորմոնալ վերակազմավորում` դեռահասության շրջանում, դաշտանադադարի և հղիության ժամանակ: Բացի այս` կանայք քնի խանգարման խնդիրներ են ունենում  նաեւ մենստրուացիայի փուլում: Միայն քնի ժամանակ շնչառության կանգի համախտանիշն է, որ կրկնակի անգամ հաճախ է ախտորոշվում տղամարդկանց մոտ:


loading...

Փակել