loading...

Քնի պակասի հետևանքները



Դիտումներ ` 348
Քնի պակասի հետևանքները

Փենսիլվանիայի համալսարանի կենտրոններից մեկը 48 առողջ կանանց և տղամարդկանց շրջանում յուրահատուկ փորձ է իրականացրել: Նրանց բաժանել են 4 խմբի, առաջինը խումբը պետք է 3 օր շարունակ ընդհանրապես չքներ, երկրորդը քներ 4 ժամ, երրորդը՝ 6 ժամ և վերջին 4-րդ խումբը՝ 8 ժամ:

Այսպիսով 4, 6, 8 ժամ քնողների խումբը այդ ռեժիմը պահպանել է երկու շաբաթ շարունակ, իսկ այդ ընթացքում գիտնականների խումբը գրեթե անդադար հետևել է օրգանիզմում կատարվող փոփոխություններին, ֆունկցիոնալությանը և առողջությանը:

Արդյունքում այն խումբը, որ երկու շաբաթ շարունակ քնել էր օրը 8 ժամ որևէ փոփոխություն չէր կատարվել ոչ օրգանիզմում, ոչ առողջական վիճակի հետ կապված և ոչ էլ օրգանիզմի ֆուկցիոնալության և արդյունավետության հետ:

Միաժամանակ այն խմբի մարդկանց մոտ, որոնք քնել էին 4 և 6 ժամ հետզհետե օրգանիզմի ֆունկցիոնալության և առողջական վիճակի ցուցանիշները սկսել են վատթարանալ:

Փորձից մեկ շաբաթ անց այն խումբը, որը քնում էր օրը 6 ժամ, սկսել է օրվա ընթացքում տարբեր ժամերին քնել: Երկու շաբաթ անց այս խմբի անդամների մոտ առողջական ու ֆունկցիոնալության ցուցանիշները այնպիսին էին, ինչպիսին կլինեին, եթե նրանք չքնեին երեք օր շարունակ:

Այսպիսով՝ գիտանականները այս փորձից 2 եզրակացության են հանգել: Առաջինը, որը քնի պակաս հետզհետե կուտակվում է և եթե ձեզ թվում է, թե ընդամենը նորմայից 2 ժամ եք պակաս քնել, ապա դուք սխալվում եք, քանի որ շաբաթներ ու ամիսներ անց այդ երկու ժամերը գումարվում են և դառնում են օրեր և նույնիսկ շաբաթներ: Երկրորդ, որ մարդը չի զգում օրգանիզմում կատարվող փոփոխությունները: Չնայած նրան, որ վերահսկողությունը ցույց էր տալիս, որ օրգանիզմի տարբեր ֆունկցիաների ցուցանիշները հետզհետե վատթարանում են, բայց դա չէին զգում հենց իրենք մարդիկ: Նրանց կարծիքով, իրենց օրգանիզմի հետ ամեն ինչ կարգին է և որևէ խնդիր չունեն:

 



Անբավարար քնի գինը
Բանն այն է, որ հաճախ մարդիկ ուշ կամ քիչ են քնում աշխատանքի պատճառով: Սակայն սա ամենամեծ սխալն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անբավարար քունը առաջին հերթին ազդում է մտավոր աշխատանքի վրա: Դուք սկսում եք աշխատել, մտածել ավելի դանդաղ, ռեֆլեքսները թուլանում են, իսկ ուղեղի աշխատանքի ճկունությունը անկում է ապրում: Ըստ ամերիկյան ուսումնասիրության, Միացյալ Նահանգներում անբավարար քնի պատճառով պետությունը տարեկան կորցնում է 100 միլիարդ դոլար, քանի որ աշխատակիցների արդյունավետությունը անկում է պարում:

Եթե անբավարար քունը երակարատև է և պարբերական զարգանում են սրտանոթային հիվանդություններ, ստամոքսի աշխատանքի վատթարացում և խանգարումներ նյարդային համակարգում:

 


Այսպիսով, գիտնականները գտել են քնի նորման: Մեծահասակները պետք է ամեն օր քնեն 8 ժամ, իսկ երեխաները, պատանիներն ու երիտասարդները՝ 9-10 ժամ: Եթե նախորդ գիշերը ծանր է եղել և չեք կարողացել բավարարել քնի պահանջը, գիտնականները խորհուրդ են տալիս հաջորդ օրը մեկ ժամ քնել ցերեկը: Ըստ մասնագետների, սակայն դա պետք է լինի օրվա ընթացքում մեկ անգամ՝ չի կարելի քնել մեկ անգամ ցերեկը, մեկ էլ՝ երեկոյան: Ավելի լավ է քնի պակասը լրացնել հաջորդ գիշերը՝ քնելով 2-3 ժամ ավելի շատ, քան նախորդ օրը:


loading...

Փակել