Հաճախ միջին տարիքի մարդկանց մոտ դիտվում է քաշի ավելացում: Ըստ գիտնականների՝ դրա պատճառն այն է, որ գլխուղեղի ախորժակը կարգավորող բջիջները տարիքի հետ արգելակում են իրենց ակտիվությունը: Այս մասին գրում է doctors.am-ը՝ հղում անելով The Daily Mai պարբերականին: Այդպիսով մարդն ավելի ուշ է հագենում և մեծանում է շատակերության վտանգը: Արդյունքում մարմնի քաշը կարող է աճել տարեկան 500 գրամի չափով:
Ըստ Աբերդինի համալսարանից Լորա Հեյսլերի՝ տարիքի հետ մարդկանց մոտ սկսվում է նկատվել գոտկատեղի չափի մեծացում: Հաճախ դա կապված է պրեօպիոմելանոկորտին սպիտակուց արտադրող բջիջների աշխատանքի հետ: Հենց այն է կարգավորում ախորժակը և մարմնի քաշը: Ժամանակի հետ այդ բջիջները սկսում են ավելի դանդաղ ուղարկել ազդանշաններ, և արդյունքում մարմինը սխալ է մեկնաբանում, թե ինչքան է պետք ուտել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեց մարդիկ սովորաբար վարում են քիչ շարժուն կենսակերպ, գլխուղեղի բջիջների կողմից ստացվող այդ ազդեցությունը դառնում է զգալի: Փոխարենը՝ հաստատվել է, որ մի շարք սննդակարգային դեղամիջոցներ կարող են «ցրել» այդ բջիջները՝ բարձրացնելով դրանց ակտիվությունը: Մասնագետները գտնում են, որ հիմնվելով արված հայտնագործությունների վրա կարելի է ստանալ ճարպակալության դեմ իսկապես արդյունավետ և անվտանգ միջոց: Սակայն գիտնականներն առայժմ խորհուրդ են տալիս ուտել ցանկացածից մի փոքր ավելի քիչ: Չափաբաժնի նվազեցումն օգնում է պահպանել քաշը: