Քաշմիրե վարդ. սեզոնի թրենդային գույնը
Քաշմիրե վարդ՝ սա հիանալի գույն է, որը շահել է դիզայներների սերը այս տարի: Քաշեմիրը փափուկ է, տաք և նուրբ:
Գարնանային ձեր զգեստապահարանի համար անպայման գնեք այս գույնի մի քանի իր:
Հագուստի նորաձև գույն
1. Նուրբ վարդագույն կոշիկները և աքսեսուարները ձեր կերպարը կդարձնեն գարնանային և նրբագեղ:
2. Քեյփ՝ վերարկուի ձև, որը դուրս չի գալիս նորաձևությունից արդեն մի քանի սեզոն: Արժե ձեռք բերել այսպիսի վերարկու հենց վարդագույն երանգի:
3. Սվիտերները և գոլֆերը դեռ երբեք չեն եղել այսքան կանացի և նրբագեղ...Եվ այս ամենը շնորհիվ այս հիանալի գույնի:
4. Պետք չէ մոռանալ նաև մատնահարդարման մասին: Այսպիսի գունային լուծումը կսազի յուրաքանչյուր կերպարին և հագուստին:
5. Այս գույնի նրբաճաշակ զգեստները հիանալի որոշում են և ամենօրյա, և տոնական կերպարների համար:
6. Վարդագույն վերարկուն արդեն իսկ վառ, նրբաճաշակ հագուստ է, այդ պատճառով պետք է զգույշ լինել և չչարաշահել աքսեսուարների ընտրությունը: Բավական է ընտրել բաց դարչնագույն կամ սուրճի գույնի պայուսակ:
7. Վարդագույն կոշիկը հիանալի կհամատեղվի մոխրագույն կամ սև հագուստի հետ: Այս սեզոնում նաև թրենդային են զամշեերկարաճիտ կոշիկները: