loading...

Քարեր երիկամներում. ինչպես ազատվել դրանցից տանը պատրաստվող օշարակով



Դիտումներ ` 1045
Քարեր երիկամներում. ինչպես ազատվել դրանցից տանը պատրաստվող օշարակով

Երիկամներում քարերն առաջանում են այն պատճառով, որ օրգանիզմից հեղուկն ու հանքային աղերը նորմալ դուրս չեն գալիս։ Steptohealth.ru կայքը գրում է, որ վնասակար և ոչ պետքական նյութերի մեծ մասն օրգանիզմից դուրս են գալիս մեզի միջոցով. այս գործընթացում գլխավոր դերակատարումը երիկամներինն է։ Երբ հեղուկը, հանքային աղերը և քիմիական այլ միացություններ օրգանիզմից դուրս չեն գալիս, երիկամներում կարող են պինդ գոյացություններ ի հայտ գալ, որոնք անվանում են քարեր։

Դրանք ցավեր են առաջացնում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Չնայած այդ գոյացությունների չափերը յուրաքանչյուր դեպքում տարբեր են լինում, դրանց մեծ մասն արգելափակում է մեզի նորմալ դուրսբերումն օրգանիզմից։ Սա կարող է հանգեցնել միզուղիների վարակների և նույնիսկ արնահոսության պատճառ դառնալ։ Որոշ դեպքերում քարերը հեռացնում են տարբեր դեղամիջոցներով և բնական միջոցներով, սակայն, երբ խոսքը մեծ քարերի մասին է, դրանք հեռացվում են վիրահատական միջամտության արդյունքում։ Տնային պայմաններում կիտրոնից և իմբիրից պատրաստվող այս օշարակը կարող է օգնել դրանց դեմ պայքարում։

Անհրաժեշտ է հիշել, որ այս հիվանդության լավագույն պրոֆիլակտիկան օրվա ընթացքում բավարար քանակով հեղուկ օգտագործելն է։ Եթե քիչ ջուր եք խմում, մեզը մնում է օրգանիզմում, կարող է պնդանալ և վերածվել քարերի։ Քարերի դեմ պայքարելու գործում ձեզ կարող են օգնել կիտրոնն ու մաղադանոսը. դրանք բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում և կարող են օգնել երիկամների ֆունկցիաների խանգարումների դեպքում։

Կիտրոնը թթուներ է պարունակում, որոնք զգալիորեն նվազեցնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը։ Այն նպաստում է օրգանիզմից քարերի և տոքսինների դուրսբերմանը։ Այն նաև հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի, որոնք կարող են կանխարգելել երիկամների և միզապարկի վարակները։

 

Մաղադանոսը երիկամների առողջությունը պահպանելու համար լավագույն միջոցներից մեկն է։ Այն բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, որոնք նպաստում են տոքսինների և խոլեստերինի դուրսբերմանն օրգանիզմից։ Վիտամին C-ի պարունակության շնորհիվ՝ այն ամրացնում է իմուն համակարգը։

 

 



Բաղադրիչներ
• 1 կիտրոնի հյութ
• 1 կապ թարմ մաղադանոս
• 1 բաժակ ձիթապտղի յուղ (224 գրամ)
• 1 բաժակ թխկու օշարակ (325 գրամ)
• 1 բաժակ մեղր (335 գրամ)

 


Պատրաստման եղանակը
• Մաղադանոսը կտրատեք, կիտրոնի հետ լցրեք բլենդերի մեջ, հարեք՝ մինչև միասեռ զանգված ստանալը։
• Լցրեք ապակե ամանի մեջ և պինդ փակեք։
• Այն պահեք մուգ հատվածում։

 

Ամեն օր քաղցած վիճակում մեկ ճաշի գդալ ընդունեք։


loading...

Փակել