Մասնագետները խորհուրդ են տալիս Ամանորին սննդային թունավորումներից ու մարսողական խանգարումներց խուսափելու համար ուշադրություն դարձնել սննդի պահպանման պայմաններին. սնունդը պետք է թարմ լինի:
Հատկապես հարկավոր է ուշադիր լինել աղցանների դեպքում և, մասնավորապես այն աղցանների, որոնց պատրաստման համար օգտագործվում է մայոնեզ, թթվասեր, որոշակի կաթնամթերք: Այդ աղցանները, մասնագեների խոսքով՝ նախատեսված են կարճաժամկետ օգտագործման համար: Դրանց պիտանելիության ժամկետը շատ կարճ է՝ մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ:
Ինչ վերաբերում է Ամանորին հայկական սեղաններին ավանդաբար տեղ գտնող խոզի բդի պահպանության ժամկետին, ապա եթե այն լավ է մշակված, կարող է մի քանի օր պահպանվել և վնասակար չլինել: Բակտերիաները լինում են այնտեղ, որտեղ թաց է, խոնավություն կա: Եթե այն որոշակի ջրալիություն ունի, ապա երկար պահել չի կարելի:
Միաժամանակ, ըստ մասնագետների՝ խոզի բուդը պատրաստելիս մշակվում է սխտորով, աղով, իսկ թե սխտորը, թե աղը բակտերիաների դեմ պայքարող գործոններ են: Իհարկե, ցանկալի է, որ այն շատ երկար չպահպանեն: