loading...

Փողերի հետ վարվելու 6 սխալ, որից պետք է շտապ ազատվել



Դիտումներ ` 1140
Փողերի հետ վարվելու 6 սխալ, որից պետք է շտապ ազատվել

1. Էմոցիոնալ ծախսեր: Որոշ մարդկանց համար գնումները միջոց են, որոնք օգնում են հաղթահարել վերելքները կամ վայրէջքները կյանքում: Սակայն էմոցիոնալ, իմպուլսիվ ծախսերն օգուտ չեն բերում: Ընդհակառակը, առավել դժվարացնում են իրավիճակը: Բավարարության ժամանակավոր զգացումն արագ անցնում է՝ թողնելով դատարկ դրամապանակով և բազմաթիվ անպետք իրերով:

Իմպուլսիվ գնումներից խուսափելու համար ձեզ համար մի քանի պարզ կանոն սահմանեք: Օրինակ՝ գնումներ կատարելիս առաջնորդվեք ցանկով, որը կազմել եք, երբ գտնվել եք համեմատաբար հանգիստ, և ոչ թե՝  անհանգստացած կամ տխուր վիճակում: Կամ էլ ստիպեք ձեզ սպասել 24 ժամ, մինչև կատարեք պլանավորված գնումները: Կարող եք նաև անջատել բոլոր էլեկտրոնային նամակները, որոնք ստանում եք տարբեր խանութներից՝ գայթակղությունից խուսափելու համար: Սիրելի խանութներ գնացեք ոչ թե՝ բանկային քարտով, այլ՝ կանխիկ միջոցներով: Եթե անհրաժեշտություն կա, դիմեք մոտ անձի, ում հետ կարող եք քննարկել ձեր մտադրությունները, և ով անհրաժեշտության դեպքում ձեզ ետ կպահի անհիմն գնումներից:

2. Պարտքով գումար տալ: Օգնության ձեռք մեկնելն ու հարազատներին, ընկերներին որոշակի գումար տալը, իհարկե, հրաշալի է: Բայց դրանով դուք վնաս եք հասցնում ձեր բյուջեին և հարազատների հետ հարաբերություններին: Ժամանակի ընթացքում կարող եք մնալ առանց գումարի և հարազատների: Կարիք ունեցող ընկերոջն օգնել ու նրա հետ ջերմ հարաբերություններ ունենալ կարելի է նաև այլ միջոցներով, ոչ միայն՝ պարտքով գումար տալով: Նրա խնդիրներն այլ ուղիներով լուծելու ճանապարհներ գտեք: Սակայն, եթե ամեն դեպքում որոշել եք գումար առաջարկել, ապա դա ընկալեք՝ որպես նվեր: Այդ դեպքում դուք ձեզ վիրավորված չեք զգա, եթե տեսնեք, որ ձեր ընկերն իրեն նոր հագուստ է գնում  չի շտապում վերադարձնել պարտքը: Եթե ձեզ այդպիսի նվեր չեք կարող թույլ տալ, ապա խուսափեք պարտքով գումար տալուց:

3. Միշտ փակել հաշիվը: Կան մարդիկ, ովքեր հպարտություն են զգում, երբ վճարում են ընկերոջ ճաշի համար, կամ էլ հյուրասիրում են ողջ անձնակազմին: Բայց եթե դուք պարտքեր ունեք, քանի որ սովոր եք միշտ փակել հաշիվը, ապա պետք է սկսել անհանգստանալ: Մարդիկ, ովքեր միշտ այդպես են վարվում, երբեմն տեսնում են, որ ընկերներն ու հարազատները սովորում են այդպիսի վերաբերմունքի՝ սպասելով դրան: Այդ դեպքում դժվար է լինում հասկանալ՝ մարդիկ ցանկանում են ճաշել ձեզ հետ, որովհետև նրանց հաճելի՞ է ժամանակ անցկացնել հենց ձեզ հետ, թե՞ պարզապես այն պատճառով, որ դուք վճարելու եք գումարը:

4. Ձեր ֆինանսական իրավիճակը համեմատեք մյուսների եկամուտների հետ:Շատերը հաջողությունը գնահատում են տան չափով կամ մեքենայի ապրանքանիշով, սակայն դա սխալ մոտեցում է: Մեծ տներն ու թանկ իրերը միայն ցույց են տալիս, որ մարդիկ գերադասում են գումար ծախսել, և ոչ թե՝ այն, թե որքան գումար ունեն նրանք իրականում: Կողմնորոշվեք, թե կյանքում ինչն է ձեզ համար ավելի կարևոր: Ձեր առջև նպատակներ դրեք և մտածեք, թե ինչպիսին եք ցանկանում տեսնել ձեզ 5, 10, 20, 50 տարի անց: Հնարավոր է՝ ցանկանում եք մեծ տուն ունենալ կամ էլ հանգստի գնալ կուտակած մեծ գումարով: Նպատակը որոշելուց հետո ծախսերի մասին որոշում կայացրեք՝ հաշվի առնելով դա: Որևէ մեկին գերազանցելու համար գումար ծախսել, բայց չհասնել նպատակներին՝ հիմարություն է:



5. Ապրել աշխատավարձից՝ աշխատավարձ: Ամեն ամիս պետք է վճարել գումարները և գնել առաջին անհրաժեշտության իրերը, իսկ մյուս ծախսերը դուք անում եք՝ ըստ անձնական նախընտրության: Կարող է այնպես ստացվել, որ դուք ծախսեք ձեր գումարներն ամբողջությամբ՝ առանց գումար պահելու և ապագայում ներդրում կատարելու: Դա նշանակում է, որ սև օրվա համար գումար չեք ունենա: Երբ մարդիկ ծախսում են աշխատած ողջ գումարը, նրանց մոտ բացակայում է ֆինանսական մարտավարությունը: Դրանից խուսափելու համար ամեն ամիս պլանավորեք բյուջեն, որում  առկա են միջոցներ արտակարգ դեպքերի համար: Շատ լավ աշխատող մի կանոն կա՝ սև օրվա համար ձեր ֆոնդը պետք է հավասար լինի 6 ամսվա ընթացքում տնտեսելու պայմաններում ապրելու համար անհրաժեշտ գումարին, իսկ թոշակի անցնելու համար ձեր տնտեսումը պետք է կազմի եկամտի 10 տոկոսը: Այսպիսի բյուջեի կարող եք հասնել միայն այն դեպքում, երբ ունեք ծախսերի պլան:

6. Անտեսել իրականությունը: Եթե խուսափում եք բանկային քարտի գումարը ստուգելուց, կարելի է ասել, որ ապրում եք գումարային կոմայի մեջ: Կարելի է մտածել, որ, եթե ձևացնեք, թե խնդիրներ չկան, դրանք ինքնուրույն կանհետանան: Ոչ, դրանք չեն անհետանա: Ֆինանսներով զբաղվելուց հրաժարվելը նույնն է, ինչ հրաժարվել բժշկի գնալ, երբ հասկանում եք, որ ձեզ հետ մի բան այն չէ: Դրանից խուսափելու միակ միջոցը խնդիրն ուշադիր ուսումնասիրելն ու դրա լուծման պլան կազմելն է: Ժամանակն է զգույշ լինել և ոչ թե՝ արձագանքել արդեն տեղի ունեցած իրադարձություններին:

loading...

Փակել