Բաղադրիչներ՝ երկու բաժինի համար
- 300 մլ կեֆիր՝ 2,5% յուղայնությամբ
- 3 ճյուղ մաղադանոս
- 3 ճյուղ սամիթ
- 3 ճյուղ համեմ
- 1 ոչ մեծ վարունգ
- Մի պտղունց աղ
- Սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Կանաչիները լվացեք և մանր կտրատեք: Վարունգը նույնպես:
2 Կանաչիներն ու վարունգը լցրեք բլենդերի մեջ, վրան մի փոքր կեֆիր ավելացրեք, հարեք մինչև միատարր զանգված դառնա, վրան աղ ավելացրեք: Ավելացրեք մնացած կեֆիրը և նորից հարեք:
3 Լցրեք կոկտեյլը բաժակի մեջ, սև պղպեղ ավելացրեք:
Կարելի է նիհարել համեղ և առողջ: