Բրիտանացի գիտնականները հանգել են եզրակացության, որ փոքր տոպրակներով թեյերը պարունակում են չափից շատ ֆտոր, որը կարող է առաջացնել առողջական մի շարք խնդիրներ։
Գիտնականները պարզել են, որ օրական ֆտորի չափաբաժինը կարող է կազմել 4մգ, սակայն հաշվարկները ցույց են տվել, որ թեյի պարկերում ֆտորի չափաբաժինը 75-ից 120 տոկոսով գերազանցում է ֆտորի թույլատրելի չափը։
Այս թեյերը կարող են առաջացնել մկանային թուլություն, առաջացնել օստեոպորոզ։ Ֆտորի ավելցուկը կարող է հանգեցնել երիկամների հիվանդության, իսկ որոշ դեպքերում նաև օնկոլոգիական հիվանդություններ։
Գիտնականները զգուշացնում են, որ եթե ատամների վրա առաջացել են սև բծեր, ապա այն նշան է, որ օրգանիզմում չափից շատ է ֆտորը։
Նյութի աղբյուրը ՝ http://life.panorama.am/
loading...