life.panorama.am - ը գրում է
Աշխարհում շատ կանայք հաճախ դժվարություններ են ունենում իրենց մազերի հետ։ Սակայն այլևս անհանգստանալ պետք չէ, քանի որ այս պարզ հնարքը կօգնի ու կթեթևացնի հոգսերը, կպարգևի գեղեցիկ ու ամուր մազեր։
Այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է՝
• 1 կիտրոն, նարինջ կամ թուրինջ
• 1 բանան
• 2լ կաթ։
Բանանն ու կաթը լցնել բլենդերի մեջ ու լավ հարել, ապա ավելացնել կիտրոնի քամած հյութը։
Պատրաստի խառնուրդը քսել մազերին ու գլխամաշկին ու գլուխը փաթաթել ալյումինե փայլաթիթեղով։ Պահել այն 30 րոպե կամ ավել, ապա լվանալ գլուխը շամպունով։
Այս հզոր միջոցը մազերը կդարձնի փայլող, առողջ և որ ամենակարևորն է՝ կանցկացնի թեփը։