loading...

Պարզվել է Վարդանանց փողոցում ուսանողի սպանության շարժառիթը



Դիտումներ ` 267
Պարզվել է Վարդանանց փողոցում ուսանողի սպանության շարժառիթը

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տուժողները բարձրագույն ուսումնական հաստատության 1-ին կուրսի ուսանողներ են՝ համակուրսեցիներ, կասկածյալը ևս 1-ին կուրս ուսանող է, ով սովորում է նույն ԲՈՒՀ-ի մեկ այլ ֆակուլտետում։
 



Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանության պատճառ է դարձել հնչեցված մի արտահայտություն, որի շուրջ պարզաբանումներ տալու համար տուժողները հրավիրվել են Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավար։ Նախատեսված վայրում կողմերը հանդիպման են գնացել ընկերների հետ միասին, որտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ Վ.Մուրադյանը և Ռ.Մարտիրոսյանն ստացել են կտրող-ծակող մարմնական վնասվածքներ։ Վիճաբանությունը դադարել է պատահական անցորդի միջամտության արդյունքում, ինչից հետո առերևույթ հանցագործություն կատարած անձն իր ընկերների հետ դիմել է փախուստի։
Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է:

loading...

Փակել