loading...

Պարզապես սխտորը դրեք լեզվի տակ: Արդյուքը հիանալի է



Դիտումներ ` 968
Պարզապես սխտորը դրեք լեզվի տակ: Արդյուքը հիանալի է

Սխտորը հրաշալի մթերք է, որն ունի մի շարք օգտակար հատկանիշներ: Այն ունի հակաբորբոքային հատկանիշներ, բուժում է մի շարք հիվանդություններ, ինչպես՝  մրսածությունը, աթերոսկլերոզն ու երիկամների հիվանդությունները, ամրացնում է մազանոթներն ու համարվում է հրաշալի ադապտոգեն:

Գիտնականները պնդում են, որ այս  մթերքը դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սխտորն օգնում է հանել արյունատար անոթների լարվածությունը:

Չինական բժշկության մեջ սխտորն օգտագործվում է օրգանիզմի ամբողջական վերականգնման համար: Դրա համար չինացիներն ամեն առավոտ մի փոքր կտոր սխտորը  կտրում և դնում են լեզվի տակ, թողնում են 30 րոպե:

Այս պրոցեդուրայի ժամանակ սխտորի օգտակար հատկանիշներով հարստացած թուքը լցվում  է արյուն, մաքրում է անոթներն ու լիմֆո հանգույցները: Սխտորը նաև ամրացնում է լնդերը:

Պրոցեդուրայից հետո սխտորը պետք է մի կողմ նետել և մաքրել ատամները՝ տհաճ համից ազատվելու համար: Եթե ատամի մածուկը չի օգնել, ապա փորձեք ծամել սուրճի մեկ հատիկ կամ մաղադանոսի մեկ ճյուղ:

 



Ինչո՞վ է օգտակար սխտորը՝ լեզվի տակ

  • Սխտորը գրգռում է ախորժակը
  • Մաքրում է արյունը
  • Պաշտպանում է հարբուխից և այլ հիվանդություններից
  • Օգտակար է սակավարյունության դեպքում
  • Բուժում է քրոնիկ բրոնխիտը
  • Օգնում է երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում
  • Մաքրում է մաշկը

 


Եթե դժվարանում եք սխտորի մեկ ամբողջական պճեղը դնել լեզվի տակ, սկսեք փոքր կտորներից՝ աստիճանաբար ավելացնելով չափաքանակը: Լորձաթաղանթի համար սա առավել կարևոր է:


loading...

Փակել