33-ամյա Ալեքսիս Օհանյանն ու 35-ամյա Սերենա Ուիլյամսը պապարացիների օբյեկտիվների կենտրոնում են հայտնվել Օքլենդում, ուր Սերենան ժամանել է մասնակցելու Նոր Զելանդիայում ընթացող թենիսի ավանդական մրցաշարին։
Օրերս ամերիկյան հանրահայտ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն՝ թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 38-ակի հաղթող, քառակի օլիմպիական չեմպիոն Սերենա Ուիլյամսին։ Աշխարհում ամենաշատ այցելություն ունեցող կայքերից 25-րդի հիմնադրին Ուլիյամսը դրական պատասխան է տվել.
Նոր հայուհի հարսնացուին ընդունում ենք մեր շարքերը, հարգելի ընթերցողներ, ու դիտում ենք, թե ինչպես է Սերենան ուղղում իր նշանի մատանին Կարոլին Վոզնյացկու հետ մարզումների ժամանակ։