loading...

Օրվա աստղագուշակը



Դիտումներ ` 505
Օրվա աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին հետաքրքիր գաղափարներ ու պլաններ կունենաք: Դրանք միանգամից իրագործել չի ստացվի, սակայն ավելի ուշ կվերադառնաք դրանց: Այս նույն ժամանակահատվածում հնարավոր են հաճելի նորություններ, անսպասելի նվերներ ու դրամական մուտքեր, հանդիպումներ, որոնց համար անկեղծորեն ուրախ կլինեք:

Ավելի ուշ խնդիրների կբախվեք, որոնց լուծումը նպատակասլացություն ու համառություն կպահանջի: Կարևոր է չկասկածել սեփական ուժերին. հենց ինքնավստահությունը կօգնի ավարտին հասցնել սկսած գործերը, նույնիսկ եթե իրադարձությունները ձեր օգտին չդասավորվեն:

 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ օր է շփման համար: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր ավելի վաղ միայն սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Կարող եք օգնականներ ու համախոհներ գտնել, չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:

Ինչ-որ օգտակար գիտելիքներ, նոր փորձ ստանալու հնարավորություն կունենաք: Դրանք շուտով պետք կգան: Հավանական են դժվարություններ կենտրոնացվածություն ու ուշադրություն պահանջող գործերում, սակայն կկարողանաք գլուխ հանել դրանցից: Օրվա երկրորդ կեսը հարմար է երկարատև պլաններ կազմելու համար. ոչինչ աչքից բաց չեք թողնի:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Տրամադրությունը փոփոխական կլինի, ցանկացած մանրուք կարող է հունից հանել: Հավանական են տարաձայնություններ շրջապատի հետ, վեճեր, որոնց պատճառը մի քանի ժամ հետո նույնիսկ չեք էլ հիշի: Կեսօրից հետո կուժեղանա դրական միտումների ազդեցության ուժը, ձեզ ավելի լավ կզգաք:

Լավ է զբաղվել ստեղծագործական մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերով: Հնարավոր են անսովոր առաջարկներ ու հրավերներ: Մի հրաժարվեք դրանցից. օգտակար փորձ ու հաճելի տպավորություններ կստանաք:

 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող ու արդյունավետ օր է: Կկարողանաք գլուխ հանել գործերից, որոնք ավելի վաղ անլուծելի էիք համարում, հաղթահարել ճամփին առաջ եկած խոչընդոտները: Համառությունն ու նպատակասլացությունը հիանալի արդյունքներ կտան: Օրվա վերջին կհամոզվեք, որ շատ բանի եք ունակ, հետևում կթողնեք կասկածներն ու տագնապները:

Դատողություններում ու արարքներում անկախության կձգտեք: Դա միշտ չէ, որ կհասկացվի մտերիմների կողմից: Տարաձայնություններից, սակայն, կկարողանաք խուսափել. կփորձեք հարթել սուր անկյունները, կհասկանաք, թե ինչ կարևոր է փոխհամաձայնության հասնելը:

 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ խնդիրները լուծելու, կարևոր հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կունենաք: Մի ծուլացեք ու մի հետաձգեք գործերը: Եթե լուրջ տրամադրվեք, սխալներ թույլ չեք տա: Օրը հարմար է ուսման ու ինքնակրթության համար: Կարող եք միջոցառումների այցելել, որտեղ կշփվեք համախոհների հետ, կփոխանակվեք փորձով:

Հավանական են լավ նորություններ մարդկանցից, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Օրվա երկրորդ կեսին ցանկալի է սահմանափակել կապերը, շփվել միայն նրանց հետ, ում հետ հեշտությամբ եք լեզու գտնում:

 

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հնարավոր են հուզումներ ու անհանգստություն: Դրանց համար լուրջ պատճառ չի լինի, խնդիրներ էլ հազիվ թե ծագեն: Աստիճանաբար դրական միտումների ուժը կմեծանա, տրամադրությունն էլ կլավանա: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ժամանակի ընթացքում հուսալի աջակիցներ ու իսկական ընկերներ կդառնան:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ, ինչպես նաև հաջող պլանավորված գնումներ: Որոշ Կույսեր եկամուտների նոր աղբյուր կգտնեն կամ կմտածեն՝ ինչպես նախասիրություններն օգտագործել գումար աշխատելու համար:

 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաճելի և արգասաբեր օր է: Շատ հարցեր հաջող կլուծվեն, այդ թվում՝ այն հարցերը, որոնց բավարարող պատասխաններ հույս չունեիք ստանալ: Լավ կանցնեն բոլոր հանդիպումները, կարող եք քննարկել մասնագիտական ու անձնական գործերը: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, ուրախ կլինեք շփվել նրանց հետ:

Հավանական են կարևոր նորություններ ու տեղեկատվություն, որը կօգնի աշխատանքի մեջ: Կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք հետաքրքիր կլինեն, լավ արդյունքներ կտան ու հաճելի տպավորություն կթողնեն:

 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ, անակնկալներով լի ու շատ հետաքրքիր օր է: Իրադարձությունները կարող են զարգանալ ոչ այնպես, ինչպես սպասում էիք: Ստիպված կլինեք փոխել պլաններն ու լրիվ նոր բանով զբաղվել, որը սակայն ձեզ չի հուսահատեցնի: Հավանական են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ. նոր ծանոթությունները կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Վստահեք ներքին ձայնին, նրա հուշումներն անսխալ կլինեն:

Հավանական են սիրային արկածներ, չի բացառվում նոր հարաբերությունների սկիզբը, որը արագ ու վառ զարգացում կունենա: Ընկերներն ու հարազատները կուրախացնեն հաճելի նորություններով:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարթ չի ընթանա. անհանգստությունից ու տագնապից խուսափել հազիվ թե ստացվի: Հնարավոր են տհաճ հանդիպումներ, որոշ Աղեղնավորներ ստիպված կլինեն զբաղվել գործերով, որոնք իրենց սրտով չեն լինի: Ջանքերը, սակայն, անարդյունք չեն լինի. կկարողանաք կարևոր խնդիրներ լուծել, ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք:

Խուսափեք մտերիմների հետ կոնֆլիկտներից: Եթե այսօր վեճ ծագի, հաշտվելը դժվար կլինի: Ցանկալի չեն ուղևորությունները, որոնք հոգնեցուցիչ կլինեն, շատ ժամանակ կխլեն ու անհրաժեշտ արդյունքները չեն տա:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զգույշ եղեք: Հիմա լավ է կարևոր ու մասշտաբային գործեր չստանձնել, հատկապես, եթե դրանք մեծ ջանքեր են պահանջում: Ինչ-որ նոր բան սկսելուց առաջ համոզվեք, որ վերջացրել եք ավելի վաղ սկսված գործերը, հակառակ դեպքում դժվար կլինի հաջողության հասնելը: Զգույշ եղեք գումարի հետ. հավանական են չարդարացված ծախսեր, անհաջող ներդրումներ ու գնումներ:

Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ: Այսօր նրանք ձեր կարիքը սովորականից ավելի շատ կունենան: Ինչ-որ անձնական հարցեր լուծելու, թանկ մարդկանց աջակցելու հնարավորություն կունենաք: Երեկոյան լավ է հանգստանալ. ուժերը վերականգնելու կարիք կլինի:

 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ օր է: Այն հազիվ թե ինչ-որ նոր հնարավորություններ բացի ու ուրախացնի նշանակալի դրական փոփոխություններով, սակայն լուրջ խնդիրներ էլ չեն առաջանա: Ընկերների ու մտերիմների հետ ժամանակը լավ անցկացնելու, հին նախասիրությանը վերադառնալու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն փոքր ուղևորությունները: Եթե մտադիր եք հեռավոր ճամփորդության մեկնել, լուրջ վերաբերվեք դրա նախապատրաստությանը, աշխատեք ոչինչ բաց չթողնել:

Հավանական են անսպասելի հանդիպումներ հին ծանոթների հետ: Կարող եք վերականգնել նախկին ընկերական կամ սիրային կապերը, սակայն նախ ամեն ինչ լավ կշռադատեք:

 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հնարավոր են թյուրիմացություններ և դժվարություններ, անսպասելի խնդիրներ, որոնք կխանգարեն պլանների իրագործմանը: Հուսահատվելու պատճառներ, սակայն, չկան. իրավիճակը շուտով կփոխվի դեպի լավը, կլրացնեք բաց թողածը: Այսօր ձեր տրամադրությունը սովորականից ավելի շատ կախված կլինի շրջապատից. փորձեք շփվել նրանց հետ, ովքեր չեն քննադատում ու չեն հուսահատեցնում ձեզ:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ, լավ նորություններ: Սա հաջող շրջան է աշխարհիկ միջոցառումներին մասնակցության, ընկերների հետ հանդիպումների համար: Չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները, եթե նախաձեռնող լինեք:


loading...

Փակել